Լրահոս

20.03.2013 12:41


ԱԺ–ն հաստատեց՝ Սերժ Սարգսյանը կերդվի համալիրում

ԱԺ–ն հաստատեց՝ Սերժ Սարգսյանը կերդվի համալիրում

Այսօր շարունակվող Ազգային ժողովի քառօրյա նիստի ժամանակ հաստատվել է, որ ԱԺ–ի հատուկ նիստը ապրիլի 9-ին կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Որոշումը ներկայացրել էր ՀՀԿ խմբակցությունը, որն ընդունվել է 66 կողմ, 6 դեմ և 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Այդպիսով, ԱԺ–ի հատուկ նիստում տեղի կունենա 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններում ԿԸՀ–ի տվյալներով հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը