Լրահոս

20.03.2013 12:15


Հ. Խուրշուդյանը հերքում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին չի առաջարկել ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով գնալ

Հ. Խուրշուդյանը հերքում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին չի առաջարկել ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով գնալ

Այս պահին Ազատության հրապարակում բացօթյա մամուլի ասուլիսով է հանդես գալիս «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։

Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի լրավամիջոցների ներկայացուցիչներին պատմել էր իր և Րաֆֆի Հովհաննիսյանի փակ հանդիպման մանրամասները՝ ասելով, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ ՀՀԿ–ի հետ մեկ միասնական ցուցակով։

Հ. Խուրշուդյանը հերքել է, որ Ր. Հովհաննիսյանը նման բան է առաջարկել Սերժ Սարգսյանին։

–Գործող նախագահի շատ արտահայտություններ չեն համապատասխանում իրականությանը, այդ հայտարարարությունը՝ ևս,–պնդել է Հ. Խուրշուդյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը