Լրահոս

20.03.2013 10:21


Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը (տեսանյութ)
Երեկ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որին մասնակցում էին ազգային հավաքական հրավիրված 20 ֆուտբոլիստներից 17-ը: Դավիթ Մանոյանը չէր մասնակցում մարզմանը վնասվածքի պատճառով, իսկ Էդգար Մանուչարյանը և Ռոման Բերեզովսկին դեռ չեն հասցրել ժամանել Երևան: Նրանք հավաքականին կմիանան վաղը: Մարզումը բաղկացած էր մի քանի փուլից` թեթև նախավարժանք, գնդակով վարժություններ և երկկողմանի խաղ: Հիշեցնենք, որ սա Հայաստանի ազգային հավաքականի միակ «բաց» մարզումն էր Չեխիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ:

Այս խորագրի վերջին նյութերը