Նաիրա Զոհրաբյան. «Վերջին բանաձևով լուրջ բեկում մտցվեց Հայաստանի ներքաղաքական կյանքում»
-Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների խնդրի վերաբերյալ արդեն չորս բանաձև է ընդունվել ԵԽ-ում։ Վստահ հայտարարում եմ, որ այս վերջին բանաձևով լուրջ բեկում մտցվեց Հայաստանի ներքաղաքական կյանքում,- ԵԽԽՎ ամառային նստաշրջանից վերադառնալու կապակցությամբ հայտարարել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքերով՝ բեկումը հիմնված էր հետևյալ սկզբունքի վրա՝ հանրապետության նախագահի կողմից հայտարարված ընդհանուր համաներումը էական ազդեցություն ունեցավ երկրում վերջին նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու համար, ինչը արձանագրված էր նաև ԵԽԽՎ բանաձևում։
-2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձանց նկատմամբ ընդհանուր համաներում ընդունելու միջոցովՀայաստանի իշխանությունները կատարել են 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական ճգնաժամի վերաբերյալ վեհաժողովի ներկայացրած առանցքային պահանջը,-այս հատվածը Ն. Զոհրաբյանը մեջբերել է ԵԽԽՎ ընդունած 1677 բանաձևից ու նշել, թե դա ինքը կարևոր ձեռքբերում է համարում։
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ վեհաժողովն արձանագրել է նաև, թե պահանջներին համահունչ հստակորեն ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են հաղթահարելու քաղաքական ճգնաժամի հետևանքները և նոր էջ բացելու Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացում։
Նաիրա Զոհրաբյան. «Վերջին բանաձևով լուրջ բեկում մտցվեց Հայաստանի ներքաղաքական կյանքում»
-Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների խնդրի վերաբերյալ արդեն չորս բանաձև է ընդունվել ԵԽ-ում։ Վստահ հայտարարում եմ, որ այս վերջին բանաձևով լուրջ բեկում մտցվեց Հայաստանի ներքաղաքական կյանքում,- ԵԽԽՎ ամառային նստաշրջանից վերադառնալու կապակցությամբ հայտարարել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքերով՝ բեկումը հիմնված էր հետևյալ սկզբունքի վրա՝ հանրապետության նախագահի կողմից հայտարարված ընդհանուր համաներումը էական ազդեցություն ունեցավ երկրում վերջին նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու համար, ինչը արձանագրված էր նաև ԵԽԽՎ բանաձևում։
-2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձանց նկատմամբ ընդհանուր համաներում ընդունելու միջոցով Հայաստանի իշխանությունները կատարել են 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական ճգնաժամի վերաբերյալ վեհաժողովի ներկայացրած առանցքային պահանջը,-այս հատվածը Ն. Զոհրաբյանը մեջբերել է ԵԽԽՎ ընդունած 1677 բանաձևից ու նշել, թե դա ինքը կարևոր ձեռքբերում է համարում։

7or.am