Լրահոս

19.03.2013 17:51


Հայաստանի մասնակցությամբ միջոցառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ դահլիճում

Հայաստանի մասնակցությամբ միջոցառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ դահլիճում

Մարտի 18-ին Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ դահլիճում կազմակերպության ֆրանկոֆոն երկրների խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում Հայաստանը, Լիտվան եւ Բուլղարիան ներկայացրեցին Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված իրենց ազգային մշակութային արժեքները:

Հայաստանը ներկայացրեց հայտնի ֆրանսահայ երաժիշտ, դուդուկահար Լեւոն Մինասյանը, որի անզուգական կատարումը հարյուրավոր օտարերկրյա ունկնդիրների ներկայությամբ եւս մեկ անգամ ընդգծեց` 2008թ. ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցված հայկական երաժշտական գործիքի համամարդկային արժեքն ու յուրօրինակությունը:

Համերգը, որին ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան,  Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ եւ այլ երաժշտասերներ, անցկացվեց ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում եւ նվիրված էր Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Կոնվենցիայի 10-ամյակին:

Իրենց Ելույթներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Բոկովան եւ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը ողջունեցին հայ, բուլղար եւ լիտվացի արտիստներին` ընդգծելով քաղաքակիրթ ազգերի ներդրումը մշակութային երկխոսության միջոցով ազգերի միջեւ հանդուրժողականության ամրապնդման գործում:

Այս խորագրի վերջին նյութերը