Լրահոս

19.03.2013 16:54


ՀՀԿ–ական պատգամավորը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելու մասին. «Եթե էդ կողմը թեքվելու լինեմ, անպայման կմտնեմ»

ՀՀԿ–ական պատգամավորը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելու մասին. «Եթե էդ կողմը թեքվելու լինեմ, անպայման կմտնեմ»

«Իմ խիղճը չի տանում էս վիճակում Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնել»,-Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս):

Այն դիտարկմանը, թե խիղճը չի տանում, այդ վիճակում տեսնել, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը ութ-ինը օր սոված է եւ որ դառնացած է աշխարհի վրա՞, ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարել է՝ ոչ:

«Չէ, էդ առումով չէ, ուղղակի ես միշտ իրան հագած-կապած, սիրուն վիճակում են տեսել, հիմա չեն ուզում գնամ՝ էս վիճակում տեսնեմ»,-հստակեցրել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Այն դիտարկմանը, որ մարդասիրական դրդապառճառներից ելնելով էլ կարող է գնալ եւ անգամ «էդ վիճակում» տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանին, Առաքել Մովսիսյանը հայտարարել է, որ ինքը չի ասել, թե չի գնա:

«Եթե էդ կողմը թեքվելու լինեմ, անպայման կմտնեմ: Ես գյուղում եմ ապրում, քաղաք չեմ գալիս, միայն աշխատանքային օրերին եմ գալիս»,-հայտարարել է Մովսիսյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ նշել է. «Չի կարելի երկիրը տանել դեպի անդունդ, ինչը որ հիմա Րաֆֆի Հովհանիսյանն է փորձում անել»:

Այս խորագրի վերջին նյութերը