«Aravot.am»–ը գրում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր ՍաշիկՍարգսյանի տղան՝ Նարեկը, ով ամուսնացած էր գաջի գործարանի սեփականատեր ԳագիկՀայրապետյանի աղջկա հետ, և ովքեր վերջին ամիսներին, ըստ հավաստի տեղեկությունների, ամուսնալուծված էին, Այգեստան 10 փողոցում երեկ երեկոյան մի հսկա ծաղկե կոմպոզիցիա է տեղադրել, որի վրայի սլաքը ուղղված է եղել դեպի կնոջ տան դուռը: Փողոցում տեղադրված հսկա կոմպոզիցիան շատերին է հետաքրքրել, փողոցով անցնող ավտոմեքենաները կանգնել՝ լուսանկարել են Նարեկի թանկարժեք նվերը:
Ծաղիկներնայսօրառավոտյանարդենայնտեղչեն եղել:
«Aravot.am»–ի տեղեկություններով՝ Երևանում նմանատիպ ծաղկեփնջեր պատրաստում են մեկ ծաղկի սրահում, որտեղ կոմպոզիցիաների արժեքը 500 հազարդրամիցմինչև 50 միլիոնդրամէ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ապրիլին Սաշիկի տղան նման մի թանկարժեք ծաղկեփունջ էլ տեղադրել էր Հյուսիսային պողոտայում: Մինչ կպարզվեր, որ ծաղկեփունջը Սաշիկի որդու նվերն է իր հարսնացուին, անցորդները ենթադրել էին, թե ինչ-որ կազմակերպություն ծաղկեփունջը տեղադրել է Երևանի ենտրոնում՝ ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:
Սերժ Սարգսյանի եղբորորդու հերթական թանկարժեք ծաղկեփունջը
«Aravot.am»–ը գրում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի տղան՝ Նարեկը, ով ամուսնացած էր գաջի գործարանի սեփականատեր Գագիկ Հայրապետյանի աղջկա հետ, և ովքեր վերջին ամիսներին, ըստ հավաստի տեղեկությունների, ամուսնալուծված էին, Այգեստան 10 փողոցում երեկ երեկոյան մի հսկա ծաղկե կոմպոզիցիա է տեղադրել, որի վրայի սլաքը ուղղված է եղել դեպի կնոջ տան դուռը: Փողոցում տեղադրված հսկա կոմպոզիցիան շատերին է հետաքրքրել, փողոցով անցնող ավտոմեքենաները կանգնել՝ լուսանկարել են Նարեկի թանկարժեք նվերը:
Ծաղիկներն այսօր առավոտյան արդեն այնտեղ չեն եղել:
«Aravot.am»–ի տեղեկություններով՝ Երևանում նմանատիպ ծաղկեփնջեր պատրաստում են մեկ ծաղկի սրահում, որտեղ կոմպոզիցիաների արժեքը 500 հազար դրամից մինչև 50 միլիոն դրամ է:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ապրիլին Սաշիկի տղան նման մի թանկարժեք ծաղկեփունջ էլ տեղադրել էր Հյուսիսային պողոտայում: Մինչ կպարզվեր, որ ծաղկեփունջը Սաշիկի որդու նվերն է իր հարսնացուին, անցորդները ենթադրել էին, թե ինչ-որ կազմակերպություն ծաղկեփունջը տեղադրել է Երևանի ենտրոնում՝ ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի: