Ռազմիկ Դավոյան. «Ես իրավապահ բոլոր մարմիններին կանչելու եմ այնտեղ, որ Լևոն Անանյանը ապօրինի և ծածկադմփոց որևէ գործ չանի»
-Աբգար Ափինյանն ապօրինի է հեռացված։ Նա, ինչպես նաև Ալեքսանդր Ղումաշյանը, պետք է մասնակցեն համագումարին։ Եթե չմասնակցեն,իրավապահներին կբերենք այնտեղ, և այդ համագումարն ուղղակի չի կայանա։Ես իրավապահ բոլոր մարմիններին կանչելու եմ այնտեղ, որ Լևոն Անանյանը ապօրինի և ծածկադմփոց որևէ գործ չանի,- «Արմատ» մամուլի ակումբում ասել է գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը՝ խոսելով Գրողների միության՝ հուլիսի 4-ին կայանալիք համագումարի մասին։
Ռ. Դավոյանն ասել է, որ համագումարի օրակարգային հարցերն իրեն չեն բավարարում, և ինքն առաջարկելու է, ի թիվս այլոց, նախ քննարկել մայր միություն «Հայ գրողների միավորման» վերադառնալու հարցը, ապա՝ թույլ չտալ, որ համագումարին մասնակցեն 2007թ.-ից առայսօր անդամագրված գրողները և, հակառակը, թույլատրել, որ մասնակցեն անդամությունից հեռացվածները, «որովհետև այդ որոշումներն ապօրինի են»։
-Մենք այդպիսի հաշվետվություն չենք ուզում, ինչպես որ իրենք են ուզում ներկայացնել. էսքան գիրք ենք հրատարակել, էսքան ժողով ենք արել, էսքան քեֆ ենք արել, էսքան քյաբաբ, խորոված ենք կերել և այլն։
Ռ. Դավոյանը խոստովանել է, որ համագումարի ժամանակ Գրողների միության նախագահի պաշտոնում նախաձեռնող խումբն առաջարկելու է նաև իր թեկնածությունը, ինքն էլ չի հրաժարվելու։ Ընտրվելու պարագայում էլ Ռ. Դավոյանը մտադիր է փոխել անդամության կարգը, բարձրացնել «Գրական թերթի» հեղինակությունը, այնտեղ տպագրվելը դարձնել հոնորարով, բարելավել գրողների սոցիալական վիճակն ու բնակարանային պայմանները և այլն.
-Իսկ եթե չընտրվենք, մենք շարունակելու ենք գրել, իրենք շարունակելու են շոուներ կազմակերպել։
Ռազմիկ Դավոյան. «Ես իրավապահ բոլոր մարմիններին կանչելու եմ այնտեղ, որ Լևոն Անանյանը ապօրինի և ծածկադմփոց որևէ գործ չանի»
-Աբգար Ափինյանն ապօրինի է հեռացված։ Նա, ինչպես նաև Ալեքսանդր Ղումաշյանը, պետք է մասնակցեն համագումարին։ Եթե չմասնակցեն, իրավապահներին կբերենք այնտեղ, և այդ համագումարն ուղղակի չի կայանա։ Ես իրավապահ բոլոր մարմիններին կանչելու եմ այնտեղ, որ Լևոն Անանյանը ապօրինի և ծածկադմփոց որևէ գործ չանի,- «Արմատ» մամուլի ակումբում ասել է գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը՝ խոսելով Գրողների միության՝ հուլիսի 4-ին կայանալիք համագումարի մասին։

7or.am