Գագիկ Բեգլարյանը կարևորել է Հյուսիս-հարավ ծրագրի Երրորդ և Չորրորդ տրանշերի նախապատրաստական աշխատանքների արագ կազմակերպումը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 19-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի/ԱԶԲ/ ներկայացուցիչներին՝ ԱԶԲ-ի Հյուսիս-հարավ ծրագրի Տրանսպորտային ծրագրերի պատասխանատու Արտո Ահոնենի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ներկա ընթացքը, Առաջին և Երկրորդ տրանշերի միջոցառումների կատարումը:
Գագիկ Բեգլարյանը կարևորեց Տրանշ 3-ի տեխնիկական և թղթաբանական աշխատանքների արագ կազմակերպումը:
«Եվրոպական ներդրումային բանկը /ԵՆԲ/ հաստատել է Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 3-ի շինարարական աշխատանքները 50 տոկոսով համաֆինանսավորելու հարցը: Այժմ անհրաժեշտ է ԱԶԲ-ի համագործակցությունը՝ խորհրդատվական և փաստաթղթային աշխատանքներն արագ կազմակերպելու և Երրորդ տրանշի մրցույթ հայտարարելու համար: Մեզ համար անչափ կարևոր է գործընթացի ճիշտ կազմակերպումը, որպեսզի Առաջին և Երկրորդ տրանշերի աշխատանքներիընթացքում առաջացած խնդիրները Երրորդ և Չորրորդ տրանշերում չլինեն։ Ամեն ինչ պետք է կազմակերպել այնպես, որ արդյունքում ունենանք որակով աշխատանք»,-ընգդգծեց Գ.Բեգլարյանը:
Արտո Ահոնենը տեղեկացրեց, որ ԵՆԲ-ի հետ Հյուսիս-հարավ ծրագրի հատվածների և նախահաշիվների շուրջ արդեն համաձայնության են եկել:
Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվեց նաև ԱԶԲ-ի Հյուսիս-հարավ ծրագրի Տրանսպորտային ծրագրերի նոր պատասխանատուին՝ Պրիանկա Սենեվիրանտեին, ովկփոխարինի Արտո Ահոնենին:
Նախարար Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց Արտո Ահոնենին արդյունավետ աշխատանքի համար, հույս հայտնեց, որ այն կշարունակվի նաև նոր ղեկավարի պաշտոնավարման ընթացքում:

Հայաստանի Հանրապետության
տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն