Գագիկ Մկրտչյան, «Հայոց աշխարհ» թերթ - Կցանկանայի անդրադառնալ դանդաղ շտապելու մասին Ձեր արտահայտությանը: Տեսեք, այսօր լրացավ նախագահական ընտրություններից հետո մեկ ամիսը, բավականաչափ բարդ ամիս, հագեցած ամիս, բայց համաձայնեք, որ սովորական քաղաքացուն, սովորական մարդուն ավելի շատ հետաքրքրում են իր ընտանիքի խնդիրները, իր օրվա հացը հայթայթելը և այլն: Նախընտրական փուլում բավականաչափ հետաքրքիր, հավակնոտ ծրագրեր ներկայացվեցին, Ձեր գնահատմամբ, ե՞րբ կարող է քաղաքացին իր մաշկի վրա զգալ դրական տեղաշարժերը, առաջին տեղաշարժերը, թեկուզ փոքր քայլերը, բայց ե՞րբ կարող է զգալ:
Սերժ Սարգսյան – Գագի՛կ, ես ակնկալիք չունեմ, որ Հայաստանում դժգոհ մարդկանց քանակը գնալով պակասելու է, վատ առումով չեմ ասում: Ընդհակառակը, ես համարում եմ, որ դեռևս շատ տևական ժամանակահատվածում Հայաստանում դժգոհողների թիվը գնալով միայն ավելանալու է, շատ է ավելանալու, ավելանալու է պետական պաշտոնյաների աշխատանքից չբավարարվածների թիվը, պրոբլեմների վերացման նկատմամբ ակնկալիքները մեծանալու են: Մենք պիտի նայենք, թե մնացած ժողովուրդներն ի՞նչ ճանապարհ են անցել: Ես չեմ ասում, որ մեզ մի երկու հարյուր տարի է պետք, որ հասնենք ժողովրդավարության, բայց ասում եմ՝ ետ նայենք, տեսնենք Ֆրանսիայի պես երկրում օրինակ Սարկոզիին 27 տոկոս ձայն են տվել: Դա ի՞նչ է նշանակում: Որ գոնե քվեարկողների 73 տոկոսը դժգոհ է եղել, չէ՞ այդ մարդու աշխատանքից, թե՞ այնտեղ էլ են ուրիշ խնդիրներ եղել: Կարծում եմ, որ գոնե մեր քաղաքացիները Ֆրանսիայի վրա չեն կասկածում: Այդպես է, թե՞ այդպես չէ: Այսինքն, իշխանավորը, առաջին հերթին, Հանրապետության նախագահը երբեք չպետք է ակնկալի, որ դժգոհների քանակը քչանալու է: Սա չի նշանակում, որ մենք առաջնային չպետք է համարենք աղքատության վերացումը, սոցիալական խնդիրները: Իհարկե, մեր թիվ մեկ խնդիրը տնտեսության զարգացումն է, այդ ոլորտում աղքատության կրճատումը: Իհարկե դա մենք պիտի անենք, բայց այդ զգալը մի քիչ հարաբերական է: Հարաբերական է, որովհետև վիճակը լավանալուն զուգահեռ ավելանում են պահանջները: Մենք խնդրին կարող ենք մոտենալ հետևյալ կերպ՝ գնաճը ավելի՞ բարձր է, քան աշխատավարձի աճը, թե՞ հակառակը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ աշխատատեղերի քանակն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում, և միջին աշխատավարձը որքա՞ն է: Սրանք մի քանի չափանիշներ են: Եթե սա նկատի ունես, ապա ասեմ, որ որևէ մեկը չի լսել, որ ես քարոզարշավի ողջ ընթացքում ասեմ, որ մենք կտրուկ բարձրացնելու ենք թոշակները, կտրուկ բարձրացնելու ենք աշխատավարձերը: Եվ դա ես չեմ ասել գիտակցաբար, որովհետև դա էլ եմ կաշառքի մի ձև համարում, թեև, կոպիտ ասած, բոլոր խոստումները ժողովրդին կաշառքի ձև են, բայց լավ առումով: Ասվածը չի նշանակում, որ մենք այդպիսի ծրագրեր չունենք: Ծրագրերից մեկի մասին ես ասացի ընդհանուր գծերով՝ առնվազն 7 տոկոս տնտեսական աճ և աշխատավարձի առաջանցիկ աճ գնաճից: Բայց պարզ է, որ մենք միջին աշխատավարձի չափը բարձրացնելու, թոշակները ավելացնելու, սոցիալական այլ ծրագրեր ունենք: Կառավարությունում հիմա լրջությամբ քննարկվում է 2013թ., այսինքն՝ այս տարվա հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը: Բայց ի տարբերություն ուրիշների, մենք պարտավոր ենք մանրամասն հաշվարկներ կատարել, նոր միայն խնդրին մոտենալ: Եվ կարծում եմ, որ այդ բարձրացումը լինելու է շոշափելի: Այնտեղ քննարկվում է նաև թոշակների բարձրացման խնդիրը: Հիմա կարող է շատերն ասեն՝ այս ի՞նչ տարօրինակ մարդիկ են, աշխատավարձ են բարձրացնելու, թոշակ են բարձրացնելու, բայց դրա մասին քարոզարշավի ժամանակ չեն հայտարարում: Այո, այդպես է, որովհետև այդ մասին մենք խոսել ենք դեռևս տարվա սկզբին: Մարդկանց մի քիչ թոշակ ես բարձրացնում, մի քիչ աշխատավարձ ես բարձրացնում և ամեն անգամ այնքան ես դրա մասին խոսում, կարծես թե գրպանիցդ ես այդ մարդկանց լավություն անում: Գործընթաց է, որ պիտի առաջ գնա: Երկրի զարգացում՝ նաև դա է նշանակում: Եվ, եթե մարդը չի կարողանում սեփական աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգալ, նրան շատ դժվար է մեղադրել ընտրությունների ժամանակ կաշառք վերցնելու համար, թեև, իհարկե, աշխարհի ամենազզվելի բանը կաշառակեր մարդն է: Այսինքն, մարդը գոնե նվազագույն հնարավորություն պետք է ունենա իր ընտանիքը սեփական աշխատանքով պահելու, իր ընտանիքի հոգսերը հոգալու: Այնպես, որ կարծում եմ, մարդկանց որոշ մասը անմկիջականորեն որոշակի դրական փոփոխություններ զգացել է, նորից եմ կրկնում՝ խոսքս բոլորին չի վերաբերում, և խոսքս նրա մասին չի, որ մեր բնակչության 1/3-ը աղքատ չի: Մենք առաջ ենք շարժվելու շատ ավելի արագ տեմպերով, քան նախկինում, որովհետև մենք կարողացել ենք արդեն ամբողջովին հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները: Բոլոր նրանք, ովքեր կողքի կանգնած խոսում էին, թե ի՞նչ նշանակություն ունի ճգնաժամ կա, թե ոչ, թող այսօր դատեն Եվրոպայի տնտեսության աճի մասին, թող հիմա դատեն աշխարհի տնտեսության աճի մասին: Իհարկե, ունի նշանակություն: Ո՞նց կարող է չունենալ: Այսինքն, մեր տնտեսությունն էլ այնքան կայուն ու այնքան մեծ է, որ աշխարհի պրոցեսներից դու՞րս է: Ավելի արագ տեմպով և ավելի շոշափելի:
Ֆլորա Նախշքարյան, «Գոլոս Արմենիի» թերթ - Աբխազական երկաթուղու մասին խոսակցությունները Նախագահ Պուտինի հետ Ձեր հանդիպման արդյունքում ինչ-որ ազդակ ստացե՞լ է: Որքանո՞վ են դրանք իրատեսական և ե՞րբ այն կիրականանա:
Սերժ Սարգսյան- Ժամկետների առումով ես դժվարանում եմ ասել: Կարող եմ ասել հետևյալը, որ հենց հանդիպման ժամանակ, երբ մենք խոսում էինք Նախագահ Պուտինի հետ, նա ասաց, որ այդ օրը հանդիպելու է նաև Աբխազիայի նախագահի հետ և անպայման այդ հարցը կքննարկի: Մենք հետո ստացանք արձագանք, որ կա դրական դիրքորոշում, և պետք է ջանքեր գործադրել, որպեսզի այդ կարևորագույն խնդիրը լուծվի: Թե ի՞նչ ժամկետներում, ես դժվարանում եմ ասել: Խնդիրներ կան՝ կապված վրացական կողմի հետ, խնդիրներ կան՝ կապված աբխազական կողմի հետ, խնդիրներ կան՝ կապված ռուսական կողմի հետ, միայն մենք ենք, որ խնդիր չենք հարուցել, և ցանկություններս շատ մեծ է: Այնպես որ ես այստեղ ակնկալում եմ դրական տեղաշարժեր, իսկ դա ուղղակի հսկայական օգուտ կբերի մեր տնտեսությանը և ոչ միայն: Մենք այսօր, ցավոք, որպեսզի Մոսկվայից մեկ տոննա բեռ երկաթուղով տեղափոխենք Երևան, ծախսում ենք, նկատի ունեմ մեր գործարարներին, հարյուր իննսուն դոլար՝ մեկ տոննայի համար: Սա սարսափելի մեծ գին է: Ուրիշ այլ հանգամանքներ նույնիսկ հաշվի չեմ առնում: Նույնն էլ արտահանման պարագայում է: Ես այստեղ մեծ հույսեր ունեմ:
Հրայր Թամրազյան, Ազատություն ռ/կ – Պարո՛ն Նախագահ, ասացիք, որ չեք գնալու Ազատության հրապարակ: Դա Ձեր դիրքորոշումն է, Ձեր իրավունքն է...
Սերժ Սարգսյան - Եթե դու լինեիր իմ փոխարեն, կգնայի՞ր: Կամ եթե գնայիր, ինչի՞ համար կգնայիր:
Հրայր Թամրազյան, Ազատություն ռ/կ- Իսկապես չգիտեմ՝ կգնայի, թե՞ ոչ: Բայց, իրոք, իր վիճակն այնպիսի է, որ կարծում եմ, կարելի էր այցելել որպես երկրորդ արդյունքը արձանագրած Նախագահի թեկնածու կամ կարելի էր գնալ և տեսնել, թե ինչպե՞ս է զգում իրեն:
Սերժ Սարգսյան- Բայց միայն տեսնելով չի, չէ՞: Ես տեսնելու խնդիր չունեմ: Եթե ամեն ինչ պետք է տեսնեմ, որ դրա մասին տեղեկատվություն ունենամ կամ կարծիք կազմեմ, ես չեմ հասցնի: Դրա համար կան հատուկ պաշտոնյաներ, ովքեր այդ խնդրով զբաղվում են: Քանի որ այդպես պնդում եք, ուղղակի, Ձեզ սփոփելու համար ասեմ, որ ես կապը չեմ կորցրել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ և նրան վերջերս արել եմ առաջարկություն՝ իր ասած թեմայով: Հիշո՞ւմ ես, ես մեր հանդիպման մասին խոսելիս ասացի, որ նրան առաջարկեցի իր գաղափարները դնել թղթի վրա, ուղարկել ինձ, ես էլ իմ գաղափարները կդնեմ թղթի վրա և կուղարկեմ նրան: Բայց, ինչպես միշտ, ես խոսքիս հավատարիմ մնացի, իմ գաղափարները դրեցի թղթի վրա, ուղարկեցի նրան, իսկ նրանից դեռևս թուղթ չեմ ստացել: Ես նրանից միայն հոխորտանքներ եմ լսում Ազատության հրապարակում՝ տեղ-տեղ համեմված անպարկեշտ բառերով: Եթե որոշակի առաջարկություն հնչի, ես որոշակի պատասխաններ կտամ: Հասկանու՞մ եք, երկխոսությունը չի կարող միայնակ իրականացվել: Կան բաներ, որ մարդը միայնակ չի կարող անել: Չի կարելի միայնակ ամուսնանալ: Անհնար է: Չի կարելի միայնակ երկխոսել, դա մենախոսություն է: Չի կարելի միայնակ բանակցել, ինքդ քեզ հետ հո չե՞ս բանակցելու: Պետք է գործընկեր ունենաս: Եթե քո առաջարկությունները չեն ընդունվում, դու պետք է առաջարկություն լսես և ոչ թե ասես՝ եթե Սերժ Սարգսյանը տղամարդ է, նա պետք է հրաժարական տա: Դե, ես էլ կարող եմ այլ ձևակերպումներ հնչեցնել, բայց մենք, ինչպես տատս էր ասում, այդ հարցո՞վ ենք հավաքվել:
Հրայր Թամրազյան, Ազատություն ռ/կ- Պարո՛ն Նախագահ, իսկ ի՞նչ կա այդ առաջարկներում, որ ուղարկել եք, եթե գաղտնիք չէ:
Սերժ Սարգսյան - Ոչ, որևէ գաղտնիք չկա: Ես շատ եմ մտածել, ի՞նչ համապետական միջոցառում կարող է լինել: Դուք էլ ինձ օգնեք, ասեք մի համապետական, մեծ միջոցառում, որ կարող էր բավարարել 37 տոկոս քվե ստացած և երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին:
Սերժ Սարգսյան- Այ, տեսնու՞մ ես, ես էլ մի քիչ մտածեցի և գտա, որ այո, մենք կարող էինք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պայմանավորվել և ստեղծել մի սահմանադրական խորհուրդ, որը կգլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդ խորհրդում կընդգրկեր Հայաստանի, հայ ժողովրդի լավագույն ուժերին, որպեսզի սահմանադրական փոփոխությունների ռազմավարություն մշակի, այնուհետև այդ ռազմավարությունը դարձնեն առաջարկություններ, տանեն համաժողովրդական քննարկման, հրավիրեն փորձագետներ: Այսինքն, լուրջ աշխատանք տանեն և դնենք հանրաքվեի, և եթե մեր ժողովուրդը քվեարկի, ասենք՝ ընդունում ենք սահմանադրության այս փոփոխությունները: Իսկ մինչև այդ աշխատանքն անելը, յուրաքանչյուրի մտքով ինչ անցնում է հրապարակային դարձնել և պահանջներ ներկայացնել, ես համարում եմ գոնե ոչ արդյունավետ: Այստեղ նորից ուզում եմ այդ խնդիրին անդրադառնալ՝ համամասնական, թե՞ մեծամասնական, խորհրդարա-նական, թե՞ նախագահական: Ի՞նչ ասեմ, ինչ ուզում եք:
Հրայր Թամրազյան, Ազատություն ռ/կ – Մարզպետների նշանակման հետ կապված փոփոխությունները:
Սերժ Սարգսյան – Այո, մարզպետները ընտրելու միջոցով, թե՞ նշանակելու և այլն և այլն: Սրանք բոլորը թեմաներ են, որոնք պետք է քննարկվեն, պետք է քննարկվեն ոչ միայն հուզական մակարդակով, ոչ թե կուսակցական շահից ելնելով, այլ մասնագետների մակարդակով: Օրինակ, ձեր կարծիքով, ինչու են ասում, որ պետք է մեծամասնականը վերացնել: Պարզ է, չէ՞, որ դա զուտ կուսակցական շահից է: Դրա մասին խոսում են այն կուսակցականները, որոնց անդամները չեն կարողանում մեծամասնականում հաղթել և տևական ժամանակ երևի չեն կարողանալու, որովհետև միայն անհատի մասին չէ խոսքը, այստեղ նաև կուսակցության հեղինակության մասին է խոսքը: Եթե կուսակցությունը 6 տոկոս, 7 տոկոս է ստանում, իր հեղինակությունը փրկելու համար երկու բան պետք է անի, ցավոք սրտի, վարկաբեկի ընտրությունները և խոսի միայն համամասնականի մասով: Հակառակ պարագայում, ո՞նց կարող են ընտրությունները լավը լինել ու հանկարծ այդ կուսակցությունը ստանա 6 տոկոս: Արդյո՞ք դա կուսակցությանը պատիվ է բերում: Նրանք թքած ունեն երկրի պատվի վրա, նրանք թքած ունեն, թե միջազգային հարթակներում մեր երկրին ինչ գնահատական կտան, միայն թե իրենց այդ կեղծ հեղինակությունը փրկեն: Այնպես, որ մենք պատրաստ ենք այդ ամբողջ քննարկմանը: Խնդրեմ: Բայց այս գլխից պայմաննե՞ր դնել, ինչի՞ համար:
Սերժ Սարգսյան - Իհարկե: Ես հասկանում եմ հաջորդ հարցն ես ուզում տալ, բայց մի քիչ անհարմար ես զգում, թե ի՞նչ պատասխան եմ ստացել: Ասեմ միայն աթոռից չընկնեք: Ստացել եմ պատասխան` այ այսպիսի խաչի տեսքով: Էլ ի՞նչ պետք է ես անեի: Ասեք` էլ ի՞նչ: Րաֆֆին լիներ կասեր` եթե տղամարդ ես հրաժարական տուր: Արդյո՞ք, տղամարդկությունը դրանով է որոշվում: Եվ, իրոք, կարելի՞ է այդպիսի արտահայտություններ անել:
Հովհաննես Գալաջյան, «Իրավունք» թերթ - Թղթի՞ վրա խաչ քաշած:
Սերժ Սարգսյան - Այո, փաստաթղթի: Հանրապետության նախագահի կողմից ուղարկված նույնիսկ ոչ պաշտոնական գրությունը` փաստաթուղթ է: Այ, սա է մեր իրականությունը և մարդկանց խոսելու և գործելու տարբերությունը:
Հարզացրույցի սղագրությունն ըստ Սերժ Սարգսյանի գրասենյակի։
Սերժ Սարգսյանի հանդիպումը մի շարք լրտավամիջոցների ներկայացուցիչների հետ (մաս 3-րդ)
Հարցազրույցի սկիզբը կարող եք կարդալ այստեղ

Շավարշ Գևորգյան, Հ2 հ/ը- Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե:

Հրայր Թամրազյան, «Ազատություն» ռ/կ - Դուք Ձեր առաջարկն ուղարկե՞լ եք: