Ձմռանը մարդու օրգանիզմը բավական մեծ սթրես է տանում, ինչն անդրադառնում է նաև մազերի վրա: Ներկայացնում ենք այն մթերքները, որոնք կվերադարձնեն ձեր մազերի փարթամ տեսքը:
Տավարի կամ հորթի լյարդը. մեծ քանակությամբ հատուկ ֆերմենտները կարգավորում են տեստոսթերոնի մակարդակը, ինչի արտադրության խափանումը տղամարդկանց մոտ հանդիսանում է մազաթափության հիմնական պատճառներից մեկը: Բացի այդ, լյարդի մեջ պարունակվում է նաև հեպարմինը, որը նույնպես օգտակար է մազերի համար:
Բանան, գարեջուր, չամիչ: Այսմթերքները հարուստ են կրեմնիումով, որի պակասի պատճառով մազերը կորցնում են իրենց փայլը և ուժը: Մազերի համար շատ օգտակար են դիմակներ, որոնք պարունակում են գարեջուր:
Մուգ կանաչ բանջարեղեն: Օրինակ՝ սպանախը հարուստ է մագնիումով և K վիտամինով, որոնք օգնում են կարգավորել մաշկի յուղի արտադրությունը. իսկ կանաչ սոխը նպաստում է մազերի աճին:
Գազար, որի մեջ պարունակվում է A վիտամինը, ինչը կարևոր է գլխի մաշկի սնուցման և մազարմատների առողջության համար:
Ծովային մթերքներ` միդիաները և ծովախեցգետինները իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ ցինկ, որը բարելավում է գլխամաշկի վիճակը և պայքարում թեփի դեմ:
Ձիթապտղի, քնջութի և կտավատի սերմի յուղերը իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ հատուկ թթուներ, որոնք մազերը դարձնում են փայլուն և ուժեղ:
Մթերքները, որոնք առողջ կդարձնեն ձեր մազերը
Ձմռանը մարդու օրգանիզմը բավական մեծ սթրես է տանում, ինչն անդրադառնում է նաև մազերի վրա: Ներկայացնում ենք այն մթերքները, որոնք կվերադարձնեն ձեր մազերի փարթամ տեսքը: