Լրահոս

19.03.2013 21:15


Կանանց համար առաջին պլանշետը ֆեմինիստուհիներին վրդովեցրել է

Կանանց համար առաջին պլանշետը ֆեմինիստուհիներին վրդովեցրել է

«Eurostar Group»  ընկերությունը թողարկել է հատուկ կանանց համար նախատեսված «ePad Femme» պլանշետը, որը,  դրա ստեղծողների կարծիքով, իսկական նվեր է կանանց համար։  Ըստ ընկերության տնօրեն Մանի Նաիրի՝ կանայք այլևս ժամանակ չեն ծախսի հատւկ թույլ սեռի ներկայացուցիչների համար նախատեսված հավելվածների ներբեռման համար. այդ բոլոր ծրագրերը արդեն իսկ կան պլանշետի ծրագրում:

Ֆեմինիստուհիները, սակայն,  վրդովվել են այն բանից, որ պլանշետի մեջ տեղադրվել են այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են, օրինակ «ամենօրյա յոգա», «կանանց ֆիթնես», «տան մեջ մաքրություն անելու վերաբերյալ  խորհուրդներ», «բաղադրատոմսերի գիրք» և այլն։  Նրանք պնդում են, որ պլանշետի ստեղծողները ղեկավարվել են այն մտայնությամբ, թե կանանց նախասիրությունները սահմանափակվում են ընդամենը երեք թեմայով՝ տնային տնտեսություն, առողջություն և շոփինգ: Այդ ամենը չափազանց զարմացրել է Մանի Նաիրին, ով պնդում է, թե աշխարհում կանանց բազմաթիվ ամսագրեր կան, որոնք հիմնականում լուսաբանում են հենց այդ թեմաները, իսկ իրենց կողմից արտադրված պլանշետը հնարավորություն է տալիս ավելի արագ ստանալ նմանատիպ տեղեկությունները:    

Այս խորագրի վերջին նյութերը