Տնտեսական

19.03.2013 11:13


Հունվար-փետրվար ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել և չի վերադարձել 22 122 մարդ

Հունվար-փետրվար ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել և չի վերադարձել 22 122 մարդ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունից տեղեկացնում են, որ 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում երկրից մեկնել և չի վերադարձել 22 122 մարդ։

Ըստ ներկայացված տվյալների՝ օդային ճանապարհով երկիր ժամանած ու երկրից մեկնած մարդկանց թիվը, համապատասխանաբար՝  99 323 և 118 576 է, սալդոն կազմում է -19 253, երկաթուղային տրանսպորտով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 2605 և  2759, սալդոն՝  -154, ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝  148 868  և  151 583 , սալդոն՝ -2715:

Այսպիսով՝ Հայաստանից մեկնել և Հայաստան ժամանել է, ընդհանուր թվով, համապատասխանաբար՝ 250 796 և  272 918 մարդ: Տարվա առաջին 2 ամսում երկրից մեկնել և չի վերադարձել 22 122 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը