Լրահոս

19.03.2013 11:13


Այսօր Հռոմի Պապի գահակալությունն է

Այսօր Հռոմի Պապի գահակալությունն է

Այսօր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում տեղի է ունենալու Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի գահակալությունը։ Այդ արարողությանը մասնակցելու են 163 երկրների և կառավարությունների ղեկավարներ։ Երեկ ուշ երեկոյան Վատիկան են մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը։

 

Նախ Սուրբ Պետրոսի շիրմիի մոտ ամենատարեց կարդինալ Ժան-Լուի Տուրանը պոնտիֆիկոսի ուսերին կդնի պապական թիկնոցը, ապա իտալացի կարդինալ Անջելո Սոդանոն նրան կհանձնի «ձկնորսի մատանին»։ Սա Հռոմի պապերի անփոխարինելի մատանին է։ Այն խորհրդանշում է, որ պոնտիֆիկոսն առաջին պապ, ձկնորս Պետրոս առաքյալի ժառանգն է։

Նշենք, որ Ֆրանցիսկոսը խնդրանքով այս անգամ «ձկնորսի մատանին» պատրաստել են ոչ թե ոսկուց, այլ արծաթից՝ խնայողության նպատակով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը