Լրահոս

29.06.2009 14:49


Գրիշա Սարգսյան. «Արյունով ազատագրված հողը երբեք չի վերադարձվում. դա պատերազմի օրենքն է»

-Մենք ոչ մի տարածք չունենք վերադարձնելու։ Դրանք ազատագրված տարածքներ են, դրանք մեր Արցախի և Հայաստանի անվտանգության գոտիներն են,-«7 օր»-ի հետ զրույցում խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ ասել է  «Սասունցի Դավիթ» ջոկատի հիմնադիր հրամանատար, ՀՀ վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանը։

Նրա խոսքերով՝ եթե գնանք փոխզիջման, և անվտանգության գոտում խաղաղապահ  ուժեր մտնեն, մենք անվտանգ չենք լինի։

-Հիմա ավելի անվտանգ է, որովհետև Լեռնային Ղարբաղի հզոր բանակն է պաշտպանում սահմանը,-հավելել է նա։

Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության պետ,  «Փառապանծ մարտիկներ» միության նախագահ Գրիշա Սարգսյանն էլ նշել է, թե  պատերազմի օրենքով' արյունով ազատագրված հողը երբեք չի վերադարձվում։

-Տարածք չենք վերադարձնի նույնիսկ փոխզիջումային տարբերակով։ Փոխզիջումների առումով էլ մենք պետք է դուրս գանք 1-ը 10-ի հարաբերկցությամբ. եթե մեկը զիջենք, տասը պիտի շահենք, որովհետև մենք հաղթող կողմն ենք և մե՛նք պետք է մեր կանոննրեը թելադրենք,-ասել է նա։

 Գրիշա Սարգսյանը, խոսելով Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացից, ասել է, թե սայլը տեղից չի շարժվում։

-Ժողովրդին ասում են՝ լավ է, լավ է։ Բայց չենք տեսնում՝ ի՞նչն է լավ, ի՞նչն է  լավ լինելու, ո՞ր կողմից է լավ լինելու։Բանակցությունների ձևաչափի կանոնները հանրությանը ծանոթ չեն։ Նույնիսկ՝ ինձ,-հավելել է նա։

Նրա խոսքերով՝ զինադադարի կնքումն արդեն  զիջում է։

- Մենք Դաշտային Ղարաբաղը չենք վերադարձրել, դա արդեն փոխզիջում է։ Թող Դաշտային Ղարաբաղը տան, Նախիջևանը տան, Լաչինը, Քյալբաջարը տան, էն երեք շրջանները կզիջենք,-ասել է Գրիշա Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը