«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյան փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի վերաքննիչ բողոքը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին 2013 թվականին մարտի 5-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրա սպանությունը պատվիրելու համար եւ նույն օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Պ.Հայրիկյանի նկատմամբ մահափորձը կատարվել է 2013 թվականի հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց. անհայտ անձը հրազենից կրակոցներ էր արձակել տուն վերադարձող ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա ու դիմել փախուստի:
Վարդան Սեդրակյանը կմնա կալանքի տակ