Հայստանին զգուշացնում են. կա՛մ ամ Մաքսային միություն կա՛մ ԵՄ
Պաշտոնական Բրյուսելը կրկին զգուշացնում է Հայաստանին, որ անհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը Եվրամիության առաջարկած ազատ առետրի գոտու մասին պայմանագրի հետ: Դրանք հակասում են միմյանց իրավաբանորեն: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկը:
«Եվրամիությունը չի կարող Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որն անդամակցում է Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը: Իրավաբանորեն դա անհնար է: Անհրաժեշտ է ընտրություն կատարել, և դա պետք է անի ոչ միայն Հայաստանը։ Այս երկուսի միջև ընտրություն պետք է կատարի ոչ միայն Հայաստանը, այլև` Արեւելյան գործընկերության անդամ մյուս պետությունները, որոնք ևս ցանկանում են միանալ Եվրամիության առաջարկած ազատ առետրի գոտուն», - ասել է Եվրախորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյան։