Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընքացքում ևս 2 միկրոավտոբուսային երթուղի փոխարինվել է ավտոբուսայինով: Բնակչությանը կսպասարկի մասնավորի կողմից ներկրված ևս 32 ավտոբուս:
Անձրևային տեղումների ժամանակ մայրաքաղաքում երթևեկության հնարավոր խոչընդոտները բացառելու նպատակով համապատասխան կառույցներին հանձնարարվել է կարճ ժամկետում ավարտել հեղեղատարների մաքրման աշխատանքները:
2013 թվականի ծրագրերով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նախատեսված վերգետնյա հետիոտն անցումների կառուցման հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ծրագիրը սահմանված ժամկետում ավարտելու նպատակով:
Մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների ու բակային տարածքների մաքրմանն ու աղբահանությանն անդրադառնալով` հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել չնախատեսված վայրերում աղբի կուտակման դեպքերը բացառելու ուղղությամբ: Անդրադառնալով մարտի 23-ին և 24-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին` զեկուցվել է, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են. ըստ վարչական շրջանների ձևավորված են առանձին խմբեր` կից պատասխանատուներով:
Մարտի 23-ը և 24-ը` համքաղաքային շաբաթօրյակի օրեր

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն