Լրահոս

18.03.2013 15:57


«Թեղուտ» ՓԲԸ-ին արձագանքում է Շրջակա միջավայրի պահպանության հարցերով Օմբուդսմենի խորհրդականը

«Թեղուտ» ՓԲԸ-ին արձագանքում է Շրջակա միջավայրի պահպանության հարցերով Օմբուդսմենի խորհրդականը

 Մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. Տարեկան զեկույցի ՀՀ բնապահպանության նախարարությանգործունեության ոլորտում առկա թերություններն արձանագրելիս նշվել է նաև, որ դեռևս իր լուծումը չի ստացելԹեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայիս գործունեությանլիցենզավորման խնդիրը, ինչի վերաբերյալ առկա են եղել բազում ահազանգեր բնապահպանների կողմից: ԵլնելովԹեղուտ ՓԲԸ-ի արձագանքից` կարծում ենք ճիշտ կերպով չի հասկացվել արձանագրված թերության էությունը, հետևաբար հարկ ենք համարում ավելի մանրամասն ներկայացնել խնդրի էությունը:

  Այսպես, բնապահպանների կողմից բազմիցս բարձրացվել է այն խնդիրը, որ 2006թ. Թեղուտ ՓԲԸ-ինգործունեության թույլտվություն տրամադրվել է օրենսդրության մի շարք խախտումներով, ինչն էլ 2011թ. հունիսի29-ից հուլիսի 1-ը Քիշնևում տեղի ունեցած Օրհուսի կոնվենցիայի գերագույն մարմնի` Կոնվենցիայի կողմհանդիսացող երկրների հանդիպման ժամանակ հաստատել է նաև Կոնվենցիայի ՀամապատասխանությանԿոմիտեն: Թիվ ACCC/C/2009/43 հաղորդման առնչությամբ Կոմիտեն արձանագրել է, որ Թեղուտի հանքիշահագործման լիցենզիա ստանալու ընթացքում թույլ են տրվել կոնվենցիայի, այսինքն` ՀայաստանիՀանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս կազմող օրենքի խախտումներ: Անհրաժեշտ ենքհամարում առանձնահատուկ կերպով շեշտել նաև, որ Կոնվենցիայի Կողմերի որոշումը ունի բարձրիրավաբանական ուժ և պարտադիր է կատարման պետության կողմից: Կոնվենցիայի Կողմերի հանդիպմանժամանակ հաստատվել է Համապատասխանության կոմիտեի եզրակացությունն այն մասին, որ Հայաստանըձախողել է Կոնվենցիայի իրականացումը:

  Ավելին, Թեղուտի պաշտպանության կոմիտեն Պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ ներկայումսհանքավայրի շահագործումն իրականացվում է նոր՝ 2010 թվականին մշակված նախագծով, որը փորձաքննությանչի ենթարկվել, ինչի կապակցությամբ բնապահպանության նախարարությանը պահանջ է ներկայացրելստուգումներ իրականացնել Թեղուտի հանքավայրում, սակայն մինչ օրս Բնապահպանությաննախարարությունից որևէ պատասխան չի ստացվել:

  Այսպիսով, Պաշտպանի զեկույցում նշված խախտումները, համաձայն որի` մինչ օրս լուծում չի ստացել«Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը, վերաբերում է նախ` 2006թ.Կազմակերպությանը լիցենզիայի տրամադրման գործընթացում առկա խախտումներին, ինչպես նաևգործունեությունը նոր` չլիցենզավորված ծրագրով իրականացնելուն:

 

Այս խորագրի վերջին նյութերը