Լրահոս

18.03.2013 15:36


ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Այլընտրանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:  «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կրճատել այլընտրանքային ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետ սահմանելով 30, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետ՝ 36 ամիսը` գործող համապատասխանաբար 36 և 42 ամիսների փոխարեն:

Սահմանվում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներկայացուցչական կազմը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը