Լրահոս

18.03.2013 15:25


Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը
Մարտի 26-ին՝ ժամը 20:00, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. Աշխարհի  գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն 20 ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն առաջիկա հանդիպմանը:

 Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
Արթուր Հարությունյան, «Շիրակ»
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Արտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», Մոլդովա
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Արթուր Ավագյան «Գանձասար»

 Կիսապաշտպաններ

Կարեն Մուրադյան, «Շիրակ»
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
Զավեն Բադոյան «ԲԱՏԵ», Բորիսով, Բելառուս
Էդգար Մալաքյան «Դինամո» Չեսկե Բուդեյովիցե, Չեխիա

 Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան

 Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, մարտի 21-ին կայանալիք Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների հանդիպումից հետո երիտասարդական հավաքականի որոշ խաղացողներ կմիանան ազգային հավաքականին:

 Ավելացնենք, որ վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Լևոն Հայրապետյանը, Արաս Օզբիլիսը, Միխայիլ Մարկոսովը, Նորայր Ասլանյանը և Մասիս Ոսկանյանը, իսկ Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը և Հրայր Մկոյանը չեն կարող մասնակցել խաղին որակազրկման պատճառով:

Այս խորագրի վերջին նյութերը