Ռամզան Կադիրովը բարձրխոսով վիրավորել է մրցավարին (տեսանյութ)
Սկանդալ է հասունանում Չեչնիայում. «Թերեք»-«Ռուբին» ֆուտբոլային հանդիպման ժամանակ, երբ խաղի 87-րդ րոպեին մրցավար Միխայիլ Վիլկովը որոշում է կայացրել խաղադաշտից հեռացնել «Թերեքի» պաշտպան Ռիզվան Ուցիևին: Այդ ժամանակ խաղը մեկնաբանողի բարձրախոսի մոտ նստած մարդն իր վրդովմունքն է հայտնել՝ մրցավարին անվանելովկաշառված և «կոզյոլ»:
«Թերեք»-ի մամլո խոսնակն ասել է, թե այդ վիրավորանքը կապի ինժեներն է հնչեցրել, սակայն «Instagram»-ի իր էջում Ռամզան Կադիրովը գրել է. «Մրցավարի կողմնակալության պատճառով խաղը ուղղակի ահավոր էր: Երկրորդ անհիմն դեղին քարտ Ուցիևին, չնշանակված տասնմեկմետրանոց. նա ամեն ինչ արեց, որպեսզի խաղի ընթացքըփոխի: Ես պահանջելու եմ, որ մրցավարի գործողությունները մանրակրկիտ ուսումնասիրվեն: Պահի տակ իմ ասածի համար ներողություն եմ խնդրում ֆուտբոլային ողջ աշխարհից, բայց՝ ոչ մրցավարից. նա վաստակել է «կաշառված»-ի կոչումը: Դա առաջին դեպքը չէ: Թող իմանան, որ Գրոզնիի «Թերեքը» ազնիվ ֆուտբոլի կողմնակից է, այլ ոչ թե կաշառված»:
Ռամզան Կադիրովը բարձրխոսով վիրավորել է մրցավարին (տեսանյութ)
Սկանդալ է հասունանում Չեչնիայում. «Թերեք»-«Ռուբին» ֆուտբոլային հանդիպման ժամանակ, երբ խաղի 87-րդ րոպեին մրցավար Միխայիլ Վիլկովը որոշում է կայացրել խաղադաշտից հեռացնել «Թերեքի» պաշտպան Ռիզվան Ուցիևին: Այդ ժամանակ խաղը մեկնաբանողի բարձրախոսի մոտ նստած մարդն իր վրդովմունքն է հայտնել՝ մրցավարին անվանելով կաշառված և «կոզյոլ»:
«Թերեք»-ի մամլո խոսնակն ասել է, թե այդ վիրավորանքը կապի ինժեներն է հնչեցրել, սակայն «Instagram»-ի իր էջում Ռամզան Կադիրովը գրել է. «Մրցավարի կողմնակալության պատճառով խաղը ուղղակի ահավոր էր: Երկրորդ անհիմն դեղին քարտ Ուցիևին, չնշանակված տասնմեկմետրանոց. նա ամեն ինչ արեց, որպեսզի խաղի ընթացքը փոխի: Ես պահանջելու եմ, որ մրցավարի գործողությունները մանրակրկիտ ուսումնասիրվեն: Պահի տակ իմ ասածի համար ներողություն եմ խնդրում ֆուտբոլային ողջ աշխարհից, բայց՝ ոչ մրցավարից. նա վաստակել է «կաշառված»-ի կոչումը: Դա առաջին դեպքը չէ: Թող իմանան, որ Գրոզնիի «Թերեքը» ազնիվ ֆուտբոլի կողմնակից է, այլ ոչ թե կաշառված»: