Լրահոս

18.03.2013 23:16


ԱՄՆ-ում ուսուցիչն իր երիկամը նվիրաբերել է աշակերտուհուն

ԱՄՆ-ում ուսուցիչն  իր երիկամը նվիրաբերել է աշակերտուհուն

ԱՄՆ-ում ուշագրավ դեպք է տեղի ունեցել. տարրական դասարանների ուսուցչուհին իր երիկամը նվիրաբերել է աշակերտուհուն:  Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Օհայո նահանգում։ Տարրական դասարանի ուսուցչուհի Վենդի Կիլիանն իմացել է, որ իր 8–ամյա աշակերտուհի Նիկոլը դպրոց չի հաճախում այն պատճառով, որ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Աղջկան շտապ անհրաժեշտ է երեկամ փոխպատվաստել, իսկ համապատասխան դոնոր չի գտնվում։ Ուսուցչուհին  համաձայնվել է նվիրաբերել իր երիկամը:

«Ես իմ արարքի մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, քանի որ լինելով կին և առաջին հերթին մայր՝ չէի կարող այլ կերպ վարվել»,–ասել է 39–ամյա Վենդին:

Այս խորագրի վերջին նյութերը