Հայաստանում նախագահական վերջին ընտրությունը ցույց տվեց ժողովրդական լայն զանգվածի, մասնավորապես հայ երիտասարդության դժգոհությունը, որ արտահայտվեց համարձակ եւ վճռական թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրության փաստով եւ քաղաքացիական շարժումներով, ինչպես նաեւ սփյուռքում հասարակությունն սթափեցնող «Հայկական Վերածնունդ»-ի գործողություններով: Ակնհայտ է, որ քաղաքական իշխանության ներկայացուցիչները, թափ ստացող ժողովրդական շարժումը վարկաբեկելու եւ խեղդելու նպատակով գործադրում են անընդունելի մեթոդներ: Նույն երեւույթին բախվում ենք նաեւ Ֆրանսիայում,որտեղ ճնշումների միջոցով փորձում են խոչնդոտել հայկական միջավայրում բանախոսություններ եւ լրատվություն տարածելու աշխատանքները: Այս կարգի ապիկար գործողություններն անհանդուրժելի են Ազատության ու Մարդու Իրավունքների երկրում եւ փաստում են Երեւանում գործող իշխանությունների կողմից եկող հրահանգների մասին: Հետեւաբար, մենք կոչ ենք անում հնարավորին չափ մեծ թվով ներկա լինել մեր հաջորդ համաժողովին, որ կհայտարարվի Հայաստանի ժողովրդական շարժմանը զորակցելու համար, որպեսզի հանուն համամարդկային արժեքների՝ ճշմարտության ու արդարադատության մեր ձայնը հնչի այստեղ և այնտեղ: Տեղին է հիշել Վոլտերի հետեւյալ արտահայտությունը. «Ես չեմ բաժանում Ձեր կարծիքը, բայց կյանքիս գնով կպայքարեմ, որպեսզի կարողանաք այն արտահայտել»։ ՓԱՐԻԶԻՀԱՅԿԱԿԱՆՎԵՐԱԾՆՈՒՆԴ Փարիզ
«Ոչ ոք իրավունք չունի՛ խեղդել հայերի ձայնը»
Հայաստանում նախագահական վերջին ընտրությունը ցույց տվեց ժողովրդական լայն զանգվածի, մասնավորապես հայ երիտասարդության դժգոհությունը, որ արտահայտվեց համարձակ եւ վճռական թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրության փաստով եւ քաղաքացիական շարժումներով, ինչպես նաեւ սփյուռքում հասարակությունն սթափեցնող «Հայկական Վերածնունդ»-ի գործողություններով:
Ակնհայտ է, որ քաղաքական իշխանության ներկայացուցիչները, թափ ստացող ժողովրդական շարժումը վարկաբեկելու եւ խեղդելու նպատակով գործադրում են անընդունելի մեթոդներ: Նույն երեւույթին բախվում ենք նաեւ Ֆրանսիայում,որտեղ ճնշումների միջոցով փորձում են խոչնդոտել հայկական միջավայրում բանախոսություններ եւ լրատվություն տարածելու աշխատանքները:
Այս կարգի ապիկար գործողություններն անհանդուրժելի են Ազատության ու Մարդու Իրավունքների երկրում եւ փաստում են Երեւանում գործող իշխանությունների կողմից եկող հրահանգների մասին: Հետեւաբար, մենք կոչ ենք անում հնարավորին չափ մեծ թվով ներկա լինել մեր հաջորդ համաժողովին, որ կհայտարարվի Հայաստանի ժողովրդական շարժմանը զորակցելու համար, որպեսզի հանուն
համամարդկային արժեքների՝ ճշմարտության ու արդարադատության մեր ձայնը հնչի այստեղ և այնտեղ:
Տեղին է հիշել Վոլտերի հետեւյալ արտահայտությունը. «Ես չեմ բաժանում Ձեր կարծիքը, բայց կյանքիս գնով կպայքարեմ, որպեսզի կարողանաք այն արտահայտել»։
ՓԱՐԻԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
Փարիզ