Լրահոս

18.03.2013 14:31


Քամուց քշվել է եկեղեցու տանիքը

Քամուց քշվել է եկեղեցու տանիքը

Մարտի 17-ին՝ ժամը 14։50-ին ահազանգ է ստացվել, որ քամին քշել է Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի եկեղեցու տանիքը (կառուցված՝ 1800-ական թթ., վերակառուցված՝ 2012թ.)`  մոտ 200 քմ մակերեսով:

   Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետը:

     Ակնադիտական ուսումնասիրություններից պարզվել է, որ վնասվել է եկեղեցու թիթեղյա տանիքը`  մոտ 192 քմ մակերեսով և քարե գմբեթը՝ ամբողջությամբ:

     Դեպքի մասին տեղյակ է մարզպետարանի աշխատակիցները, Մայր Աթոռի քարտուղարությունը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Սրբազանը և ՃԿԿ-ում մշակույթի նախարարության պատասխանատուն:

Այս խորագրի վերջին նյութերը