Խորհրդարանում Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել կարդալ Սերժ Սարգսյանի «դիմումը»՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին
Այսօր մեկնարկած 5–րդ գումարման ԱԺ քառօրյա նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը օրակարգի հաստատմանվարման կարգի անվան տակ ձայնի իրավունքն խնդրելով՝ սկսել է բոլորովին այլ բովանդակությամբ նամակ կարդալ։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Փոստանջյանի խոսքը վարման կարգի հետ կապ չունի և հնարահանգել է անջատել նրա բարձրախոսը:
Նույն բանը Զարուհի Փոստանջյանն արել է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից օրակագը ներկայացնելու ժամանակ: Այս անգամ ևս նրա բարձրախոսն անջատել են։
Փոստանջյանի այս պահվածքը վրդովեցրել է ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանին, ով ԱԺ նախագահից խնդրել է Զարուհի Փոստանջյանին դուրս հանել դահլիճից.
–Նա խանգարում է մեր աշխատանքը: Հակառակ դեպքում ե՛ս կհեռանամ դահլիճից,–հայտարարել է Բադեյանը։
Հովիկ Աբրհամյանը, սակայն, չի անսացել ՀՀԿ–ական պատգամավորի այս խնդրանքին:
Ի դեպ,մինչ այս միջադեպը Հ. Աբրահամյանը հայտարարել է, որ դեմ չէ հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելուն ու բոլոր խմբակցություններինհորդորել է հավաքվել ու ևս մեկ անգամ քննարկում անցկացնել այդ կապակցությամբ։
Ավելի ուշ Զարուհի Փոստանջյանը լրատվամիջոցներին է տարածել Սերժ Սարգսյանի «դիմումը» Րաֆֆի Հովհաննիսյանին, որը նա փորձում էր կարդալ խորհրդարանում։ Դրանում իբր Սերժ Սարգսյանը խոստովանել է, թե հասկացել է՝ պարտվել է ընտրություններում և բարոյականությունն ու քաղաքականությունն իրար նկատմամբ դրել է հակադրության մեջ:
«Ամեն օր հետևում եմ Ազատության հրապարակին, տեսնում եմ՝ ինչպես ես կրում անարդարությունը: Տեսնում և զգում եմ, որ դու երջանիկ ես, քեզ սիրում են, և դու էլ ես սիրում: Տեսնում եմ` ինչպես բարոյականությունը հաղթեց հաշվարկված քաղաքականությանը: Տեսնում եմ` ինչպես լինելով մենակ՝ ապացուցեցիր, որ միասնական ես և հավաքական:
Սիրելի՛ Րաֆֆի, ընդունում եմ քո հաղթանակը, մեր հավաքական և միասնական հաղթանակը: Ընդունում եմ Ազատության հրապարակի ոգին և օրակարգը:
Անկեղծ և անկաշկանդ հայտնում եմ՝ ես այլևս չեմ ցանկանում լինել «փոքր մարդ», արգելափակված մութ զննդանում, ես չեմ ցանկանում խուսափել պատասխանատվությունից: Ապրիլի 9-ին Ազատության և Հանրապետության հրապարակներում պատրաստ եմ մասնակցել Նոր Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդումնակալության արարողությանը: Որից հետո նրանից հայցում եմ` ներում շնորհել ինձ և բոլորիս»,–իբրև թե ասված է Սերժ Սարգսյանի «դիմում»–ում:
Խորհրդարանում Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել կարդալ Սերժ Սարգսյանի «դիմումը»՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին
Այսօր մեկնարկած 5–րդ գումարման ԱԺ քառօրյա նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը օրակարգի հաստատման վարման կարգի անվան տակ ձայնի իրավունքն խնդրելով՝ սկսել է բոլորովին այլ բովանդակությամբ նամակ կարդալ։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Փոստանջյանի խոսքը վարման կարգի հետ կապ չունի և հնարահանգել է անջատել նրա բարձրախոսը:
Նույն բանը Զարուհի Փոստանջյանն արել է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից օրակագը ներկայացնելու ժամանակ: Այս անգամ ևս նրա բարձրախոսն անջատել են։
Փոստանջյանի այս պահվածքը վրդովեցրել է ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանին, ով ԱԺ նախագահից խնդրել է Զարուհի Փոստանջյանին դուրս հանել դահլիճից.
–Նա խանգարում է մեր աշխատանքը: Հակառակ դեպքում ե՛ս կհեռանամ դահլիճից,–հայտարարել է Բադեյանը։
Հովիկ Աբրհամյանը, սակայն, չի անսացել ՀՀԿ–ական պատգամավորի այս խնդրանքին:
Ի դեպ, մինչ այս միջադեպը Հ. Աբրահամյանը հայտարարել է, որ դեմ չէ հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելուն ու բոլոր խմբակցություններին հորդորել է հավաքվել ու ևս մեկ անգամ քննարկում անցկացնել այդ կապակցությամբ։

7or.am