Լրահոս

29.06.2009 13:05


Թաթուլ Մանասերյան. «Հնարավոր է, որ հարկային փաթեթի քննարկումը տեղափոխվի աշնանային նստաշրջան»

Թաթուլ Մանասերյան. «Հնարավոր է, որ հարկային փաթեթի քննարկումը տեղափոխվի աշնանային նստաշրջան»

-Շատ հնարավոր է, որ հարկային փաթեթի քննարկումը տեղափոխվի աշնանային նստաշրջան։ Սակայն որ Ազգային ժողով պետք է վերադառնա, չեմ կասկածում։ Խմբակցություններն ու հանձնաժողովներն իրենց տեսակետներն արտահայտել են, և դրանց վրա հիմա աշխատանքներ են տարվում։ Եղել են քննարկումներ, լսումներ, սակայն այս պահին հստակ տեղեկություն, թե երբ փաթեթը կներկայացվի, չկա։ Փորձը ցույց կտա, թե ի՞նչ փոփոխություններ են կատարվել և ի՞նչն է հաշվի առնվել։ Պետք է սպասել և տեսնել, թե ի՞նչ մակարդակի է հասցված օրինագիծը,- «7օր»-ին ասել է ԱԺ նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանը։

Հիշեցնենք, որ կառավարության կողմից ԱԺ ներկայացված հարկային փաթեթի քվեարկությունը հետաձգվել էր 15 օրով, իսկ ժամկետն արդեն լրացել է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը