Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի (ԳԵԴ) վերագործարկման և վերազինման ծրագրի շրջանակներում, մարտի 15-ին ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հ. Պետրոսյանը, «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի ժ/պ Ս. Մարգարյանը, նույն ՊՈԱԿ-ի դիտացանցերի տարածքային վարչության պետ Ռ. Ստեփանյանը, ԳԵԴ վարիչ Լ. Հախվերդյանն այցելեցին դիտարան:
Այցի նպատակն էր ճշգրտել դիտարանի թունելախորշում տեղադրված սարքերից երեքի՝ դեֆորմոգրաֆի, թեքաչափի և լազերային ինտերֆերոմետրի այսօրվա վիճակը և դրանց արագ վերականգնմանն ուղղված քայլերը: Ուշադրությունից դուրս չմնաց նաև սարքերից ստացվող տվյալների գրանցման համակարգը, որը տեղադրված է դիտարանի շենքում:
Զննության արդյունքում արվեցին գրառումներ և բազմաթիվ լուսանկարներ: Դրանք նաև կտրամադրվեն Ռուսաստանի Դաշնության ԳԱԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտի (ԵՖԻ) մասնագետներին, որոնք ժամանակին նախագծել և տեղադրել են նշված սարքերը:
Մոսկովյան ինստիտուտը պատրաստակամ է մասնակցելու ԳԵԴ նշված սարքերի վերագործարկման աշխատանքներին՝ հիմք ընդունելով ՍՊԱԾ-ի և Երկրի ֆիզիկայի ինստիտուտի միջև գործող Փոխըմբռնման Հուշագիրը և շարունակելով երկարամյա համագործակցությունը:
Ուսումնասիրվում են Գառնու դիտարանի սարքերը