Լրահոս

18.03.2013 12:56


Տիգրան Կարապետյան. «Իշխանությանը ձեռք է տալիս այս վիճակը»

Տիգրան Կարապետյան. «Իշխանությանը ձեռք է տալիս այս վիճակը»

Այսօրվա ասոիլիսին «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, շնորհավորելով Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակն ու պայքարը, միաժամանակ նշել է, թե գրեթե համոզված է՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կիսամիջոցներով հեղափոխություն չի անի:

«Րաֆֆի Հովհաննիսյանը ուղղակի փորձում է ժողովրդին բարձրացնել, բայց չի բարձրանում, կամաց-կամաց մարում է։ Հավատացե՛ք՝ իշխանությանը ձեռք է տալիս այս վիճակը, հասկանալի է, որ դա խաղ է»,-ասել է բանախոսը։

ԺԿ նախագահը խորհուրդ է տվել հասկանալ, թե այսօր ինչ տեղի է ունենում Ազատության հրապարակում և կատարավողը ինչի համար է:

«Հարաբերությունները փոխվում են, գնում է պայքար, բայց ինչի՞ համար: Ինձ թվում է՝ այստեղ ավելի խոր գործընթաց է կատարվում. Րաֆֆի Հովհաննիսյանին պատրաստում են հաջորդ ընտրությունների համար»,-նշել է Կարապետյանն՝ ընդգծելով, որ մի օր «վիճակը տրաքելու է, և միևնույնն է՝իշխանություններին ժողովուրդը դուրս է շպրտելու»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը