Լրահոս

18.03.2013 12:37


Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է Սերժ Սարգսյանի առաջարկները լսել անգամ գրավոր տեսքով

Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է Սերժ Սարգսյանի առաջարկները լսել անգամ գրավոր տեսքով

Ազատության հրապարակում տեղի ունեցած բացօթյա մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած և մարտի 10-ից հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է ուրբաթ ուշ երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ իր վրանում տեղի ունեցած առանձնազրույցին։ Ր. Հովհաննիսյանն ԱԺ նախագահի այցն անվանել է քաղաքավարական և ընդգծել.

Ինքը ինձ ոչ մի առաջարկ չի ուղարկել։ Իմ զրուցակիցը Սերժ Սարգսյանն է, և ինձ ոչ մի առաջարկ չի ուղարկվել նրա անունից։ Պարոն Աբրահամյանն ինձ առաջարկ բերող չէ։ Ինքը չի կարող պարոն Սարգսյանի անունից ինձ առաջարկ բերել։ Ես մեր VIP սրահում Հովիկ Աբրահամյանին ասացի, որ իրեն չեմ դիտում որպես միջնորդ կամ սուրհանդակ։ Պարոն Սարգսյանն ուղղակի կարող է ինձ հետ, բանավոր թե գրավոր՝ ոնց ուզենա, իր առաջարկները ներկայացնել։ Եթե Սերժ Սարգսյանն ուզում է, ես սիրով կլսեմ իր առաջարկները, որոնք կլինեն համապետական լուծումներ, և որոնց մեջ արտացոլված կլինեն ժողովրդի իրավունքն ու պահանջը։ Այլ ոչ թե ինչ–որ Սահմանադրական խորհրդի ղեկավար, որի մասին ես այսօր առաջին անգամ լրագրողներից եմ լսում։

Ռ. Հովհաննիսյանը հայտարարել է նաև, որ Սերժ Սարգսյանի այցելությանը չի սպասում, իսկ կարծիքը, թե ԱԺ միջկուսակցակցական քննարկումն ինչ–որ առաջարկ է՝ ուղղված իրեն, ինքնին պատրանք է։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահն առաջարկել էր Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ձևավորել։

–Եթե որևէ մեկը փշրանք պետք է ուղարկի՝ ուղղակի կամ միջնորդավորված, դա անընդունելի է,–այսօրվա ասուլիսին հայտարարել է Ր. Հովհաննիսյանը։

Ազատության հրապարակում ձևավորվող ստվերային կառավարությունն էլ Ր. Հովհաննիսյանն անվանել է լուսավոր կառավարություն, և ընդգծել, որ ինքը ներկա կլինի Քաղաքացիական բաց խորհրդի բոլոր նիստերին՝  պատրաստ լսելու բոլոր առաջարկները, զեկույցները, ինչպես նաև այդ կառավարության անդամների թեկնածուների աննունները։

–Երբ առաջին 10 նիստը կայանա, ես դրանք կամփոփեմ, կմարսեմ, և նոր միայն գնահատական կտամ,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը