Արմեն Մարտիրոսյան. «Հնարավոր է, որ փաթեթը քվեարկության չգա»
-Հնարավոր է, որ փաթեթը քվեարկության չգա: Սակայն, առաջինից երկրորդ ընթերցում մեղմացված տարբերակ պետք է ներկայացվեր։ Հիմա, հնարավոր է, երկրորդ ընթերցման ժամանակ արդեն ամբողջովին չեզոք տարբերակ ներկայացվի,- «7օր»-ին ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով ՀՀ կառավարության կողմից ԱԺ ներկայացված, այնուհետև 15 օրով հետաձգված «Հարկային փաթեթի» վերաբերյալ։
Նա, այնուամենայնիվ, նշել է, որ «Ժառանգություն» խմբակցությունը նույնիսկ մեղմ տարբերակին կողմ չի քվեարկելու, քանի որ ընդհանրապես դեմ է հարկային տեսուչի գաղափարին։
-Եթե այնտեղ մի քանի օրենք կա, որոնց վերաբերյալ մենք դրական ենք արտահայտվել, ապա հարկերի մասին և ակցիզային հարկի մասին օրենքներին դեմ էինք,- ասել է նա։
Փաթեթում փոփոխություններ կատարելու վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության հետ որևէ քննարում չի եղել։

7or.am