Լրահոս

18.03.2013 12:28


Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբն աջակցում է Ֆրանկաֆոնիայի զարգացմանը Հայաստանում

Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբն աջակցում է Ֆրանկաֆոնիայի զարգացմանը Հայաստանում

Մարտի 14-ին Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցավ ՀՀ Արտաքին գործերի նախարարի` Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի հետ, որին ներկա էին նաեւ բարեկամական խմբի մի շարք անդամներ։

Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանգամանալից կերպով ներկայացրեց 2012թ. հոկտեմբերից` Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցությունից ի վեր, Հայաստանում իրականացված քայլերը` ուղղված ֆրանկաֆոն միջավայրի եւ ֆրանսերենի խրախուսմանն ու զարգացմանը: Նա ընդգծեց, որ վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն, 2013թ. եւս Հայաստանն առաջնային տեղն է գրավում Ֆրանկոֆոնիայի երկրների շարքում` Ֆրակոֆոնիայի միամսյակի շրջանակներում անցկացվող 350 միջոցառումներով:

Ողջունելով ֆրանկաֆոնիայի զարգացման ուղղությամբ Հայաստանի հետեւողական քաղաքականությունը` Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահը եւ խմբի անդամ մյուս սենատորներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին հետագայում եւս սատարելու Հայաստանին։

Այս խորագրի վերջին նյութերը