ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորելու է Արմեն Ռուստամյանը
ՀՅԴ-ն առանձին է մասնակցելու մայիսի 5-ին նախատեսված Երեւանի ավագանու ընտրություններին, իսկ Դաշնակցության համամասնական ցուցակն էլ գլխավորելու է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Նա հավելել է, որ ցուցակն ամբողջովին կհրապարակվի առաջիկայում: