ՀՀ ԱԺ-ում բուռն քննարկաման արժանացած «Հարկային փաթեթի» հետագա ընթերցումը հետաձգվել էր 15 օրով։ 15 օր հետո, սակայն, ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտվեց, իսկ արտահերթ նիստի մասին որևէ խոսակցություն չկա։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը «7օր»-ին ասել է, որ արտահերթ նիստ չի հրավիրվելու,և հարցը կտեղափոխվի ԱԺ աշնանային նստաշրջան։
Այս ընթացքում էլ օրինագծի շուրջ կառավարության հետ որևէ քննարկում տեղի չի ունեցել, քանի որ, նրա խոսքերով, տարբեր պատգամավորների կողմից մինչ այս արդեն առաջարկների մի ամբողջություն է ներկայացվել։ Եթե դրանք ընդունվեն, ապա պատգամավորների համար դա բավարար կլինի.
-Դրանց վերաբերյալ կառավարության դիրքորոշումը դեռևս մեզ ծանոթ չէ։ Օրենսդիր իշխանությունում նստած չեն մարդիկ, որոնք պարզապես չարաճճիություն են անում և հակաված են այդ օրինագծին դեմ քվեարկելու։ Բոլոր առաջարկություններն ուղղված են մասնավոր սուբյեկտների գործունության արդյունավետության բարձրացմանը, վարչարարությունն ավելի արդյունավետ դարձնելուն։ Եթե առաջարկություններն ամբողջությամբ հաշվի առնված լինեն, ակնհայտ չէ՞, որ պատգամավորները պետք է կողմ քվեարկեն։ Բայց եթե հանկարծ պետք է անհարմարություններ պատճառի, բնական է, վերստին չի ընդունվի ԱԺ-ի կողմից։
ՀՀ ԱԺ արտահերթ նիստ չի լինի
ՀՀ ԱԺ-ում բուռն քննարկաման արժանացած «Հարկային փաթեթի» հետագա ընթերցումը հետաձգվել էր 15 օրով։ 15 օր հետո, սակայն, ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտվեց, իսկ արտահերթ նիստի մասին որևէ խոսակցություն չկա։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը «7օր»-ին ասել է, որ արտահերթ նիստ չի հրավիրվելու, և հարցը կտեղափոխվի ԱԺ աշնանային նստաշրջան։

7or.am