ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները
Բնապահպանական պետական տեսչության կողմից 04.03-15.03.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 630.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11որոշում և հաշվարկվել շուրջ 1.15մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 8 գործով 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 475.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:
Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 գործով 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 429.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 165.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 50.0հազ,դր գումարի բնությանը պատճառված վնաս:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր գումարի բնությանը պատճառված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի և մարզի ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի և ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 4.0կգ կենդանի խեցգետինը և 5 հատ ՙկարաս՚ տեսակի ձկները սահմանված կարգով կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:
Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 1 հատ տիրազուրկ ցանց և հոսանքի կարգավորիչ:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.02 մլն.դր. գումար: