Լրահոս

18.03.2013 09:39


Բակային պոմպակայանները շարունակում են վերակառուցվել

Բակային պոմպակայանները շարունակում են վերակառուցվել

«Երևան Ջուր» ՓԲԸ–ի գործունեության արդյունքները. 2013թ. փետրվարը 2012թ. փետրվարի նկատմամբ

Գարնան հետ միասին «Երևան Ջուր» ՓԲԸ համակարգում վերսկսվեցին բակային պոմպակայանների վերանորոգման ու վերակառուցման աշխատանքները, որոնց դերը ջրամատակարարման բարելավման գործում զգալի է: Մայրաքաղաքում ներկայումս գործում է 408 բակային պոմպակայան, որոնց միջոցով ապահովվում է 1188 բազմաբնակարան շենքի, ինչպես նաև մայրաքաղաքի առանձնատներով կառուցապատված որոշ թաղամասերի ջրամատակարարումը:

Նախկինում դրանց աշխատանքի համար պատասխանատու էին  համատիրությունների աշխատակիցները, լիազորները, կամ առանձին մարդիկ, որոնք որոշակի ժամերին միացնում-անջատում էին պոմպերը, հաճախ նաև կամայականորեն, սպառողների արդարացի բողոքներին տեղիք տարով: Հասկանալի է, որ նման պարագայում չէր կարող որևէ խոսք լինել սպասարկման որակի, կանոնավոր ջրամատակարարման մասին: Ստեղծված իրավիճակում բակային պոմպակայաններում ինքնաշխատ ժամային ռելեների տեղադրումը մի քանի տարի առաջ բնականաբար դիտարկվեց որպես զգալի առաջընթաց: Սակայն ակնհայտ էր, որ դա ևս ելք չէ:

2006թ., երբ «Երևան Ջուր» ընկերությունը վարձակալեց մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգը, միայն մի քանի նորագույն բակային պոմպակայան կար: Փաստորեն աշխատանքներն այս ուղղության հարկ էր սկսել զրոյից: Անցած տարիներին ձեռք բերվեց ու տեղադրվեց նոր 280 պոմպակայան (հիմնականում դանիական GrundFos ընկերության արտադրության), որոնք և՛ հուսալի են, և՛ էներգախնայող, և գործում են անաղմուկ: Դրանց  միջոցով սպասարկվող 821 շենքերի մեծ մասում ներկայումս իրականացվում է կայուն շուրջօրյա ջրամատակարարում:

Եվս 21 պոմպակայան վերակառուցվեց ընթացքիկ տարվա հունվար-մարտ ամիսներին, խնդիրը լուծելով մի քանի տասնյակ բարձրահարկերում: Ներկայումս աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են, նպատակ ունենալով արդեն տեսանելի ապագայում մնացած 107 բակային պոմպակայանները ևս համապատասխանեցնել ժամանակի պահանջներին, Երևանում նույնքան ժամանակի պահանջներին համապատասխան ջրամատակարարում ապահովելու նպատակով:

Ինչ վերաբերում է ընկերության ամենօրյա գործառույթների իրականացմանը, ապա անցած ամիսը դրական է բնութագրվել նաև այս առումով: Այսպես, փետրվարին Երևանում շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել բաժանորդների 78,7%-ը, 17-23 ժամ՝ 17,9%-ը և 12-17 ժամ՝ ընդամենը 3,4%-ը: Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի 1419 կետից վերցվել է փորձանմուշներ, որոնց ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարվող ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով, «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2013թ. փետրվար ամսվա գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2012թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները  համեմատության համար են/:

Հիմնական ցուցանիշներ

2008թ.

փետրվար

2012թ.

փետրվար

2013թ.

փետրվար

2013թ. փետրվարը 2012թ. փետրվարի համեմատ /+ - /

Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան

11602

9590

8976

- 614  /2008թ. փետրվարից` -2626/

Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ

328000

117000

 

75000

- 42000 /2008թ. փետրվարից`-253000/

Ջրամատակարարման շարունակականություն` տոկոս

71,9

95,8

95,8

- 0.0 տոկոսային կետ /2008թ.փետրվարից`+ 23,9 տոկոսային կետ

«Երևան Ջուր» ՓԲԸ հաղորդակցության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը