Լրահոս

18.03.2013 09:37


Աբրամովիչի փաստաբանը, ենթադրաբար, ինքնասպան է եղել

Աբրամովիչի փաստաբանը, ենթադրաբար, ինքնասպան է եղել

Ֆրանսիացի հայտնի փաստաբան Օլիվիե Մեցներին, ում հաճախորդների թվում է եղել նաև ռուս գործարար Ռոման Աբրամովիչը, մահացած են գտել իր տան մոտակայքում: «Բի Բի Սի»–ի փոխանցմամբ՝ 63-ամյա փաստաբանի դին հայտնաբերել են Մորբիան ծոցի ջրերում: Հաղորդվում է, որ տղամարդը գրություն է թողել: Ոստիկանությունը ենթադրում է, որ նա ինքնասպան է եղել:

Մեցները տևական ժամանակ զբաղվել է ամենաաղմկահարույց և սկանդալային գործերով: Մի քանի տարի առաջ նա ներկայացրել է Աբրամովիչի շահերը: Մեցների հաճախորդների թվում են նաև Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դե Վիլպենը, ֆրանսիական Societe Generale բանկի նախկին ղեկավար Ժերոմ Կերվելը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

 

Այս խորագրի վերջին նյութերը