Հայաստանը այլ ճանապարհ չունի գնալու, բացի անկախության ճանապարհից...
«Եթե դուք Գերմանիայում որեւէ տեղ հարցնեք Հայաստանի մասին, ապա հիմնականում կտեսնեքշփոթված դեմքեր ու հազվադեպ կլսեք պատասխան. «Հայաստա՞նը, որը զանգ է հնչեցնում…», -Վոլֆգանգ Կաշուբա
Հայ ազգը ոչ միայն քաջ է ու համբերատար, այլեւ խորագետ է եւ իմաստուն: Նա ճիշտ ժամանակին ահազանգել է Հայաստանին սպառնացող ներքին եւ արտաքին լրջագույն մարտահրավերների մասին: Դրանք այսօր չորսն են եւ ուղղված են Միջին Արեւելքի հայությանը, Արցախի Հանրապետությանը, ՀայաստանիՀանրապետությանը եւ Արեւմտյան Հայաստանին:
Հայ ազգը նաեւ ընդվզել է եւ լուրջ հայտ է ներկայացրել հիմնարար փոփոխությունների, ինչը հնարավորություն կտա փոխելու այս վտանգավոր ընթացքը: Այսօր առավել քան երբեք, բոլորիս պարտքն է օգնել Հայաստանի Հանրապետությանը՝ ընթանալու հիմնարար փոփոխությունների ճանապարհով:
Հայաստանի Հանրապետության պարագային ստացվում է, որ պետք է կարգավորել երկու խնդիր՝ լուծելու համար մեկ հիմնահարց: Պետք է վերականգնել Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, իրավականությունը, սոցիալականությունը եւ ժողովրդավարությունը, ինչպես նաեւ ժողովրդի վստահությունը իշխանության ու պետության հանդեպ, որպեսզի հնարավոր լինի հանել Հայաստան աշխարհն այս վտանգավոր փակուղուց:
Անհնարին ոչինչ չկա, եթե կա քաղաքական կամք, եւ եթե հիմնախնդիրն ընկալվում է մեր մտքի, հոգու ու սրտի մակարդակներում, միաժամանակ:
Դա նաեւ միակ ուղիղ ճանապարհն է մոտ ապագայում վերահաստատելու հայության եւ Հայաստանի բնական եւ անօտարելի բոլոր իրավունքներն աշխարհում:

Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն