Լրահոս

18.03.2013 00:27


«Ուղեղի ճանաչման շաբաթ» 2013 կրթական արշավը Հայաստանում

«Ուղեղի ճանաչման շաբաթ» 2013 կրթական արշավը Հայաստանում

Ս/թ մարտի 11-17-ը Հայաստանում անցկացվեց «Ուղեղի ճանաչման շաբաթ» (Brain Awareness Week) կրթական արշավը:

«Ուղեղի ճանաչման շաբաթը» գլոբալ արշավ է, որի նպատակն է հասարակությանը մատչելի ձևով ներկայացնել ուղեղի հիվանդությունները, դրանց բուժման հարցում գիտության ձեռքբերումները և այլն: Արշավն իրականացվում է աշխարհի շուրջ 100 երկրներում: Այն համակարգվում է «Դանա» հիմնադրամի կողմից (http://www.dana.org/brainweek/Default.aspx):

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն՝ Նյարդաբանական միությունների եվրոպական ֆեդերացիայի աջակցությամբ, արշավի շրջանակներում Հայաստանի 10 դպրոցներում իրականացրեց Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների վերաբերյալ կրթական սեմինարներ և մրցույթներ, նաև փակցվեցին տեղեկատվական պաստառներ:

Արշավին մասնակցեցին ք. Երևանի 185 միջն. և 196 միջն. դպրոցները, «Օհանյան» և «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրները, «Քվանտ» վարժարանը:

ՀՀ մարզերից՝ գ. Ավշարի միջն., գ. Գեղարքունիքի միջն. դպրոցները, ք. Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցը, գ. Քանաքեռավանի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրը, ք. Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը:

Արշավին մասնակցեցին շուրջ 200 աշակերտ:  Կրթական սեմինարների ընթացքում երիտասարդ կենսաբանները մատչելի կերպով ներկայացրեցին Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունները, դրանց ախտորոշման և բուժման եղանակները, ինչպես նաև գիտության վերջին նվաճումներն ուղեղի հետազոտման ոլորտում:

 Զեկուցումներից հետո անցկացվեցին մրցույթներ, որոնց արդյունքում աշակերտներն արժանացան տարաբնույթ մրցանակների: Շաբաթվա վերջում յուրաքանչյուր դպրոցի աշակերտների ցուցադրած արդյունքների հիման վրա որոշվեց «Ուղեղի ճանաչման շաբաթը» 2013 կրթական արշավի լավագույն դպրոցը: Մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչվեց «Քվանտ» վարժարանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը