Լրահոս

18.03.2013 09:24


Մի շարք ավտոճանապարհներ փակ են

Մի շարք ավտոճանապարհներ փակ են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 08։30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Թորոսգյուղ, Ցողամարգ, Վարդաղբյուր և Բաշգյուղ միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, անցանելի է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:

Այս խորագրի վերջին նյութերը