Լրահոս

17.03.2013 15:15


Հերթական բարբարոսությունը Երևանում

Հերթական բարբարոսությունը Երևանում

Ես չեմ հասկանում, ու՞մ ա վատություն արել Աղաբաբյանը, փոխարեն պաշտենք, շնորհակալ լինենք, բարբարոսի պես սաղ վարի տվինք: Երևի եթե իմանար, որ ՄԵԶ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՊԵՏՔ ՉԻ ոչ մի բան, կգնար Մոսկվա կամ Փարիզ, կաշխատեր, կմեծարվեր ու կհարգվեր: Մեր՝ խոզերիս համար մարգարիտներ շաղ չէր տա, ոչ ինքը, ոչ մյուսները: Երեւանը ոնց-որ էն Մաուգլիի միջի քաղաքը լինի, որ ընկել ա բանդեռլոգների ձեռքը:

 Այս շենքը օրենքով ընդգրկված է պետության կողմից պաշտպանված հուշարձանների ցանկում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2004 թվականի N 1616-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
158. ՍԱՌՑԱԿՈՄԲԻՆԱՏ 1950 թ. Արշակունյաց պող. 9 Տ Ճարտ.` Գ. Աղաբաբյան

Այս շենքի աննմանությունը եւ հմայնքը հենց իրա խուլ պատերն էին, դա շատ դժվար թեմա է, որը Աղաբաբյանը լուծել էր փայլուն կերպով: Ընդվորում, եթե ինչ-որ մեկին դա ոչ կարեւոր է թվում կամ դուր չի գալիս, դա իրա խնդիրն ա, հետաքրքիր չի՝ գնա գործովդ զբաղվի:

Հիմա հարց ձրիակերներին. դուք ինչի՞ համար եք ստեղծված, կամ էշի ականջը քնած եք, կամ ջանք չեք խնայում բարբարոսներին արդարացնելու

Դուք սա կարդացե՞լ եք, սա ՕՐԵՆՔ է, հիմա էս հոդվածների պահանջները կատարվե՞լ են, եթե նախագիծ այնուամենայնիվ կա, ո՞ր հիմարն ա հաստատել, ինչու՞ հասարակությունը տեղյակ չի, արա, էդ ձեր չի, դուք ուղղակի պահակ եք, դա մերն ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից 11 նոյեմբերի 1998 թ.

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 21. Հուշարձանների քանդման արգելումը: Հուշարձանների տեղափոխման և փոփոխման կարգը
Հոդված 30. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման նպատակները
Հոդված 32. Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ իրականացնողները
Հոդված 40. Հուշարձանների օգտագործման իրավունքի դադարումը
Հոդված 44. Պատասխանատվությունը հուշարձանների պահպանության և օգտագործման մասին օրենսդրությունը խախտելու համար
Հոդված 45. Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառելու դեպքում դրանց վերականգնումը և վնասի հատուցումը:

Հ.Գ. Բոլոր մարդկանց, որոնք կասեն դե լավ, հա, պատուհան ա՝ բացում են, ներքեւը ոչ ձեր կարծիքը գրեք, որը ինձ բացարձակ չի հետաքրքրում, ոչ մեկնաբանեք, ձեր համար միայն մի բան ասեմ. կա օրենք: Եթե դեմ եք՝ քաղաքավարի հրավիրում եմ իմ տարածքից դուրս, ներվ չկա

Հ.Հ.Գ. Էսօր թուրքերը Անիում վերականգնում են Փրկչի եկեղեցին, բայց ոչ մեր մշակույթի նախարարությունը, ոչ ուրիշ կառույց էսօր էրես չունի ինչ-որ մի կերպ փորձի վերահսկել կամ մի այլ կերպ գոնե մասնակցել, քանի որ թուրքերը լրիվ իրավունք ունեն թքեն մեր վրա ասեն "Ռադ էղեք, դուք ձեր հուշարձանները վարի եք տվել, էկել եք մեր վրա եք խոսում", ու 100 տոկոսով ճիշտ կլինեն: Համենայն դեպս, եթե համեմատենք Սուրբ Խաչի վերանորոգումը եւ, օրինակ, Հաղարծինի, տխուր եզրակացության կգանք, որ նախընտրելի է թուրքերը մեր եկեղեցիները վերականգնեն

Այս խորագրի վերջին նյութերը