Մարտի 15-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարների ու նրանց տեղակալների, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել բանակի ռազմական խորհրդի հերթական նիստ՝ նվիրված զորքերի ամենօրյա ծառայողական-մարտական գործունեության բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության վիճակի քննարկմանը: Նիստը վարում էր ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Համաձայն աշխատակարգի՝ քննարկվող թեմայի շուրջ հիմնական զեկույցով հանդես եկավ ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Անդրադառնալով ոլորտում իրականացվող գործընթացների ներկա վիճակին, բանակի փոխհրամանատարը մանրամասն ներկայացրեց զորքերի ամենօրյա ծառայողական-մարտական գործունեության բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքների համալիրը, խոսեց առկա ձեռքբերումների և դեռևս գոյություն ունեցող որոշ թերացումների մասին: Ղեկույցի ընթացքում հատուկ շեշտադրում կատարվեց անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության կատարելագործման, ներզորամասային կարգապահության բարձրացման, միջանձնային փոխհարաբերությունների ամրապնդման, բանակ-հասարակություն կապերի խորացմանն ուղղված գործընթացների ճիշտ և նպատակային կազմակերպման վրա և դրանց հետագա բարելավման ուղղությամբ կատարեց կոնկրետ առաջարկություններ:
Այնուհետև քննարկվող թեմայի շուրջ հարակից ելույթներով հանդես եկան մի շարք զորամասերի հրամանատարներ, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալներ ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Ելույթ ունեցողներն ըստ ուղղությունների անդրադարձան զորքերում իրականացվող ուսուցման և դաստիարակության, զինվորական ծառայության անվտանգության ապահովման, անձնակազմի շրջանում անհատական-դաստիարակչական աշխատանքների կազմակերպման, արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելման, զինվորական հանցագործությունների առաջացմանը նպաստող պատճառների վերհանման և այլ հիմնախնդիրների:
Վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը: Կարևորելով քննարկվող թեմայի հրատապությունը, հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց բանակում իրականացվող բարոյահոգեբանական և դաստիարակչական աշխատանքների ճիշտ ու նպատակային կազմակերպման վրա՝ ընդգծելով, որ կարգապահ և բարոյահոգեբանական վեհ հատկանիշներով դաստիարակված զինվորը բանակի մարտունակության թիվ մեկ երաշխիքն է:
Բանակի ռազմական խորհրդի հերթական նիստ Արցախում

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն