Սկսվում է ընտրախախտումների գործերով դատական քննությունը
«Փաստինֆո»-ի փոխամցմամբ՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու վերաբերյալ Հրանտ Գլջյանի գործի քննությունը մարտի 15-ին նշանակված նիստը հետաձգվել է հաջորդ շաբաթ: Ըստ մեղադրանքի՝ Հ.Գլջյանը փորձել է թիվ 9/02 տեղամասում քվեարկել իր ընկեր Վիգեն Սարգսյանի փոխարեն՝ նախապես իր մոտ ունենալով նրա անձնագիրը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի կարողացել հասցնել:
Հ. Գլջյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի առաջին մասով՝ մեկից ավելի անգամ կամ, այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Գործը սկզբնապես ընդունվել էր Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի վարույթ, ապա ըստ ընդդատության ուղարկվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաննների դատարան, քանի որ «հանցանքը կատարվել է Երևան քաղաքի Նար-Դոսի 38 հասցեում՝ Մ. Նալբանյանի անվան 33 միջնակարգ դպրոցում, որտեղ տեղավորված է եղել թիվ 9/02 ընտրատեղամասը»։
Նմանատիպ ևս երկու ընտրախախտումների գործերով առաջին դատական նիստերը Արարատի և Վայոց ձորի մարզի ու Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարաններում տեղի կունենան մարտի 20-ին:
Արարատի և Վայոց ձորի մարզի դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի վարույթում գտնվող գործով Հերմինե Թարվերդյանը մեղադրվում է այն բանի համար, 2013թ-ի փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում, Արարատի մարզի Նորաշեն գյուղում տեղակայված թիվ 17/31 ընտրատեղամասում, ժամը 17:00-ի սահմաններում նույն գյուղի բնակչուհի Ժանետա Գեղամյանից վերցնելով անձնագիրը, առանց վերջինիս գիտության, նրա անձնագրով մտնելով ընտրատեղամաս, ընտրական հանձնաժողովի անդամ Արծրուն Բոյախչյանին հայտնելով, որ իբր արդեն գրանցված է ընտրացուցակներում, նրանից ստացել է ծրար և քվեաթերթիկ, որտեղ համապատասխան նշում անելուց հետո փորձել է քվեաթերթիկը քվեատուփ նետելու միջոցով քվեարկել Ժանետա Գեղամյանի փոխարեն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նրա գործողությունները կանխվել են ընտրական հանձնաժողովի անդամների կողմից:
Հերմինե Թարվերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, նրա նկատմամբ ընտրվել է չհեռանալու ստորագրություն խափանման միջոցը:
Իսկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վարույթում գտնվող գործով մեղադրվում են Հովհաննես Մովսիսյանը, Գագիկ Միքաելյանը և Ռիտա Ղազարյանը՝ առաջին երկուսը մեղադրվում են ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու, իսկ երրորդը՝ այդ փորձին օժանդակելու համար: Բոլոր երեքի նկատմամբ ընտրվել է չհեռանալու ստորագրություն խափանման միջոցը:
Ըստ մեղադրանքի՝ Հովհաննես Մովսիսյանը ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ 2013թ. փետրվարի 18-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող թիվ 12/17 ընտրական տեղամասում քվեարկություն կատարելուց հետո` ժամը 14:20-ի սահմաններում, նույն հասցեում տեղակայված թիվ 12/16 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ փորձել է քվեարկություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել` տեղում բռնվել է ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից:
Գագիկ Միքաելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ 2013թ. փետրվարի 18-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող թիվ 12/15 ընտրական տեղամասում քվեարկություն կատարելուց հետո` ժամը 14:20-ի սահմաններում, նույն հասցեում տեղակայված թիվ 12/16 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ փորձել է քվեարկություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել` տեղում բռնվել է ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից:
Իսկ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող թիվ 12/16 ընտրական հանձնաժողովի անդամ Ռիտա Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ Գ. Միքաելյանին և Հովհաննես Մովսիսյանին գրանցել և թույլատրել է այլ անձանց փոխարեն ստորագրել ընտրողների ցուցակում, որից հետո նրանք ստացել են քվեաթերթիկներ ու նշված տեղամասում մեկից ավելի անգամ փորձել են քվեարկություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, որով Ռ.Ղազարյանն օժանդակել է Գ.Միքաելյանին և Հ.Մովսիսյանին մեկից ավելի անգամ քվեարկություն կատարելու փորձին:
Գ. Միքաելյանին և Հովհաննես Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, իսկ Ռ.Ղազարյանին՝ 38-34-153-րդ հոդվածով, նրանց բոլորի նկատմամբ ընտրվել է չհեռանալու ստորագրություն խափանման միջոցը: