ՀՀ–ում ՌԴ դեսպան. «Հայաստանի համար եվրասիական ինտեգրման ճանապարհին կան մի շարք խոչընդոտներ»
«Եվրասիական ինտեգրման տնտեսական հայեցակետերը և Հայաստանը» համաժողում ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարել է, թե Հայաստանի տնտեսական մասնակցությունը Եվրասիական տնտեսական նախագծին նշանավորվում է մի շարք մրցունակ առավելություններով։ «Միաժամանակ պետք է ուշադրություն դարձնել մի շարք գործոնների վրա. մասնավորապես, Հայաստանի գեոտնտեսական և գեոքաղաքական առանձնահատկությունները պետության առջև խնդիր են դնում եվրասիական երկրների հետ մաքսիմալ համագործակցության համար մշակել իրատեսական ձևաչափ և հստակ պատկերացում ունենալ նախագծի բացասական կողմերի և առանձնահատկությունների մասին։ Հայաստանի համար եվրասիական ինտեգրման ճանապարհին կան մի շարք խոչընդոտներ` քաղաքական և տնտեսական»,ասել է դեսպանը։ Նա նշել է, որ այսօր խոսվում է այն մասին, թե Հայաստանի եվրաինտեգրման գործընթացները և Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունները թեև միմյանց չեն բացառում, սակայն Մաքսային միության ձևավորման գործում Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման ժամանակ կարող են խնդիրներ առաջաալ: «Այդ իսկ պատճառով կարևոր է վերլուծել, թե Ասոցացման համաձայնագրի որ դրույթներն են ունակ խոչընդոտներ առաջացնել, եթե Հայաստանը որոշում կայացնի մտնել Մաքսային միություն և Եվրասիական տնտեսական տարածք, իսկ հեռանկարում նաև Եվրասիական տնտեսական միություն»,–հայտարարել է դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։
ՀՀ–ում ՌԴ դեսպան. «Հայաստանի համար եվրասիական ինտեգրման ճանապարհին կան մի շարք խոչընդոտներ»
«Եվրասիական ինտեգրման տնտեսական հայեցակետերը և Հայաստանը» համաժողում ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարել է, թե Հայաստանի տնտեսական մասնակցությունը Եվրասիական տնտեսական նախագծին նշանավորվում է մի շարք մրցունակ առավելություններով։
«Միաժամանակ պետք է ուշադրություն դարձնել մի շարք գործոնների վրա. մասնավորապես, Հայաստանի գեոտնտեսական և գեոքաղաքական առանձնահատկությունները պետության առջև խնդիր են դնում եվրասիական երկրների հետ մաքսիմալ համագործակցության համար մշակել իրատեսական ձևաչափ և հստակ պատկերացում ունենալ նախագծի բացասական կողմերի և առանձնահատկությունների մասին։ Հայաստանի համար եվրասիական ինտեգրման ճանապարհին կան մի շարք խոչընդոտներ` քաղաքական և տնտեսական»,ասել է դեսպանը։ Նա նշել է, որ այսօր խոսվում է այն մասին, թե Հայաստանի եվրաինտեգրման գործընթացները և Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունները թեև միմյանց չեն բացառում, սակայն Մաքսային միության ձևավորման գործում Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման ժամանակ կարող են խնդիրներ առաջաալ: «Այդ իսկ պատճառով կարևոր է վերլուծել, թե Ասոցացման համաձայնագրի որ դրույթներն են ունակ խոչընդոտներ առաջացնել, եթե Հայաստանը որոշում կայացնի մտնել Մաքսային միություն և Եվրասիական տնտեսական տարածք, իսկ հեռանկարում նաև Եվրասիական տնտեսական միություն»,–հայտարարել է դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։