Լրահոս

16.03.2013 12:41


Վազգեն Վեհափառը 1988 թ. հացադուլ չի հայտարարել

Վազգեն Վեհափառը 1988 թ. հացադուլ չի հայտարարել

Սիրելի բարեկամներ, երեկ լրագրող Վարդուհի Սիմոնյանը նյութ հրապարակեց, թե Վազգեն Վեհափառը 1988թ. հացադուլ է հայտարարել Վիկտոր Համբարձումյանի հետ: Չցանկանալով կապել այս ամենը այսօրվա զարգացումների հետ` ուղղակի տեղեկացնեմ, որ Վազգեն կաթողիկոսը 1988թ. հացադուլ չի հայտարարել, այլ ընդհակառակը` հանել է դրանից հացադուլավորներին: Բնավ չհիմնվելով իմ հիշողությունների վրա` ասածս հաստատելու համար նաև դիմեցի Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին (Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ), ով այդ ժամանակ Վազգեն վեհափառի օգնականն էր և հիմնական բանագնացն ու նախապատրաստողը Վեհափառի միջնորդությամբ հայտնի հացադուլի դադարեցման: Նա իր հերթին հաստատեց, որ Վեհափառ Հայրապետը հացադուլ չի արել: Ինչ վերաբերում է հացադուլը Քրիստոսի փորձությանը անապատում համեմատելուն, ապա դա որևէ ընդհանրություն չունի հացադուլի հետ:
Եղբայրաբար հորդորում եմ նաև բոլոր իմ ընթերցողներին, ովքեր այս օրերին ինչ-ինչ երևույթների հիման վրա նեղսրտությամբ յուրովի եզրահանգումներ ու մեկնաբանություններ են հրապարակում, ձեռնպահ մնալ Եկեղեցու ուղղությամբ քար նետելու գայթակղությունից: Եկեղեցին քաջ գիտակցում է իր պատասխանատվությունը և դերակատարությունը և ոչ պակաս հայրենասեր և ժողովրդասեր ու սրտացավ է, քան իր զավակներից որևէ մեկը: (անձնական նկատառումներ) 

Այս խորագրի վերջին նյութերը