Կրպակում բռնկված հրդեհի հետևանքով «Կիա» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Մարտի 15-ին՝ ժամը 06։15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարել ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից և հայտնել, որ Ամիրյան փողոցի թիվ 13 հասցեում ավտոտնակ է այրվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06։00-ին հրդեհ է բռնկվել նշված շենքի բակում գտնվող կրպակում (պատկանելությունը պարզվում է), և հրդեհի տարածվելու հետևանքով այրվել է կրպակի մոտ կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մարվել է ժամը 07։10-ին` մեկ մարտական հաշվարկի ուժերով: Հրդեհի հետևանքով մեքենայատիրոջը պատճառվել է 16 մլն դրամի նյութական վնաս: Նշանակվել են հրդեհատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Կրպակում բռնկված հրդեհի հետևանքով «Կիա» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Մարտի 15-ին՝ ժամը 06։15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարել ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից և հայտնել, որ Ամիրյան փողոցի թիվ 13 հասցեում ավտոտնակ է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06։00-ին հրդեհ է բռնկվել նշված շենքի բակում գտնվող կրպակում (պատկանելությունը պարզվում է), և հրդեհի տարածվելու հետևանքով այրվել է կրպակի մոտ կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհը մարվել է ժամը 07։10-ին` մեկ մարտական հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով մեքենայատիրոջը պատճառվել է 16 մլն դրամի նյութական վնաս:
Նշանակվել են հրդեհատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: