ՄԱԿ-ը ԱՄՆ–ին մեղադրել է Պակիստանի ինքնիշխանությունը խախտելու համար
ՄԱԿ-ը հայտնել է, որ ԱՄՆ–ը խախտել է Պակիստանի ինքնիշխանությունը։ Խոսքը օդային հարվածների մասին է, որոնք ամերիկյան անօդաչու սարքերը հասցրել են Պակիստանի տարածքներին։ ՄԱԿ ահաբեկչության դեմ պայքարի և մարդու իրավունքների գծով հատուկ ներկայացուցիչ Բեն Էմերսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների գործողությունները Պակիստանում հակասում են օրենքներին։ «Միջազգային պայմանավորվածությունների շրջանակում ԱՄՆ գործողությունները Պակիստանում համաձայնեցված չեն ընտրված կամ օրինական իշխանությունների հետ։ Միացյալ Նահանգները այլ երկրում ուժ է կիրառում առանց վերջինի համաձայնության, դրանով իսկ խախտելով Պակիստանի ինքնիշխանությունը»,–ընդգծել է Էմերսոնը։