Մարդու իրավունքների վիճակը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումներն ու դրական զարգացումները.
Էներգետիկայիև բնականպաշարներինախարարություն
Բազմաթիվ քաղաքացիներ մտահոգություն են հայտնել էլեկտրաէներգիայի շարունակական տատանումների, դրա հաճախակի ու կարճատև մարումների, ինչպես նաև դրանից բխող հետևանքների վերաբերյալ:
Մտահոգիչ է, որ 2012 թվականի ընթացքում չեն ընդունվել ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշները:
Սյունիքի մարզի սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա 4 տարածքները գերակա հանրային շահ ճանաչելու կապակցությամբ շահագրգիռ անձանց մասնակցությամբ չեն իրականացվել պատշաճ հանրային քննարկումներ:
Հանրայինծառայություններըկարգավորողհանձնաժողով
Ընթացիկ տարում եղել են էլեկտրաէներգիայի տատանումների կամ խափանման բազմաթիվ դեպքեր, որոնց հետևանքով որոշ սպառողներ կրել են նաև ֆինանսական վնասներ:
Հանրապետությունում գազի, ջրի և էլեկտրաէներգիայի հաշվիչների այլընտրանքային լաբորատորիաների բացակայությունն որոշակի խնդիրներ է ստեղծել սպառողների համար:
Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել քաղաքացիների շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը լիարժեք լուծելու համար:
Մտահոգիչ է Հանձնաժողովի թիվ 95-Ն որոշման համաձայն` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին՝ ծախս ունեցած ամիսների միջին օրական ծախսը հաշվառքի խախտման ամսում մատակարարված գազի քանակի որոշման համար հիմք ընդունելը:
Արձանագրված դրական զարգացումները
2012 թվականի դեկտեմբերի 27-ին ուժի մեջ են մտել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Էներգետիկայի պետական տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» համապատասխանաբար թիվ 1568-Ն և թիվ 1569-Ն որոշումները:
Ողջունելի է այն փաստը, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ձեռնարկած ջրային համակարգի կազմակերպությունների գործունեության մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ և իրականացվում են ընկերությունների կողմից սպառողներին մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշների վերաբերյալ հանձնաժողով ներկայացվող եռամսյակային տեղեկատվությունների վերլուծության, իսկ անհրաժեշտության դեպքում` տեղում ուսումնասիրություններ կատարելու միջոցով:
Ողջունելի է այն, որ Հանձնաժողովը ծանոթացրել է սպառողներին իրենց իրավունքներին` հանձնաժողովի վեբ-կայքում տեղադրելով իր որոշումները, լրատվամիջոցներով պարբերաբար հանդես է եկել պարզաբանումներով, սպառողների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ բուկլետներ հրապարակելու խնդրում աջակցել է հասարակական կազմակերպություններին:
Մարդու իրավունքների վիճակը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումներն ու դրական զարգացումները.
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
Բազմաթիվ քաղաքացիներ մտահոգություն են հայտնել էլեկտրաէներգիայի շարունակական տատանումների, դրա հաճախակի ու կարճատև մարումների, ինչպես նաև դրանից բխող հետևանքների վերաբերյալ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընթացիկ տարում եղել են էլեկտրաէներգիայի տատանումների կամ խափանման բազմաթիվ դեպքեր, որոնց հետևանքով որոշ սպառողներ կրել են նաև ֆինանսական վնասներ:
Արձանագրված դրական զարգացումները
2012 թվականի դեկտեմբերի 27-ին ուժի մեջ են մտել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Էներգետիկայի պետական տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» համապատասխանաբար թիվ 1568-Ն և թիվ 1569-Ն որոշումները:
Պաշտպանի աշխատակազմ