Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Հունաստանի իր գործընկերոջ հետ
Մարտի 15-ին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Հունաստան։
Հայաստանի արտգործնախարարին ընդունեց Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Հունաստանի ղեկավարը ասաց, որ հույն ժողովուրդը ամենաջերմ համակրանքն ու եղբայրական զգացմունքներն է տածում հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ և ուրախ է, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և պետք է երկուստեք քայլեր ձեռնարկվեն տնտեսական համագործակցությունը նույն մակարդակի վրա բարձրացնելու համար։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը նախագահ Պապուլիասին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները, և նշեց, որ Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում 2011թ. Հունաստան կատարած իր այցելությունը և սպասում է Հունաստանի նախագահի պատասխան այցին:
Հունաստանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիները առանձնացան Հայաստանի և Հունաստանի միջև շփումների ինտենսիվությամբ, և որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդվեց ու առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար: Զրուցակիցներն համակարծիք էին, որ հայ-հունական հարաբերությունները առանձնաշնորհյալ բնույթ են կրում իրենց փոխըմբռնման և փոխվստահության բարձր մակարդակի շնորհիվ:
Նախագահ Պապուլիասը ներկայացրեց Հունաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները վերացնելու նպատակով իրականացվող քայլերը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի բանակցություններին:
Զրուցակիցներն անդրադարձան կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության խթանմանը: Այս առումով Հունաստանի նախագահը նշեց, որ կնախաձեռնի հայ երիտասարդներին Հունաստանի ԲՈւՀ-երում ուսանելու նպատակով հատկացվող կրթաթոշակների քանակի ավելացում։
Հանդիպման օրակարգում էին կիպրական հարցի լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Կիպրոսին սատարելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:
Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի նախագահին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Հունաստանի նախագահը խնդրեց իր հարգանքն ու ողջույնները փոխանցել եղբայրական Հայաստանի ղեկավարին և տեղեկացնել, որ ընդունելով ՀՀ Նախագահի հրավերը՝ սիրով կայցելի Հայաստան։
Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի խոսնակ Էվանգելոս Մեյմարակիսի հետ:
Զրուցակիցները նշեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված ինտենսիվ համագործակցությունը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը:
Էվանգելոս Մեյմարակիսը և Էդվարդ Նալբանդյանը կարևորեցին հունահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:
Հայաստանի արտգործնախարարը Հունաստանի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Հայաստան – Եվրոպական Միություն փոխգործակցությունը, Արևելյան գործընկերության ձևաչափում տեղի ունեցող գործընթացներին Հայաստանի մասնակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ եղավ կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերին:
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար։
Հունաստանի խորհրդարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, խորհրդարանի նախկին ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի և խմբի անդամների հետ։
Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ հայ-հունական հարաբերությունները հազարամյակների ընթացքում միայն ամրապնդվել և զարգացել են և այսօր երկու երկներին միավորում է սերտ փոխգործակցությունը ամենատարբեր բնագավառներում: Զրուցակիցները բարձր գնահատեցին հունահայ համայնքի դերակատարությունը երկկողմ համագործակցության ընդլայնման գործում։
Նույն օրը կայացան Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Դիմիտրիս Ավրամոպուլոսի բանակցությունները:
Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Հունաստանի արտգործնախարարն ասաց. «Ուրախ եմ ողջունել եղբայրական Հայաստանի արտգործնախարարին և շարունակել տարբեր հարցերի շուրջ հանգամանալից երկխոսությունը: Հայաստանի հետ մեզ կապում են մի քանի հազարամյակի պատմություն ունեցող բացառիկ հարաբերությունները»:
Շնորհակալություն հայտնելով Աթենք այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ինքը ուրախ է կրկին այցելել Հունաստան, որի հետ Հայաստանը կապում են ժամանակի փորձությունն անցած դարավոր բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները:
Նախարարները հանգամանալից անդրադարձան քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջկառավարական հանձնաժողովի գործունեության, ռազմական համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի, տուրիզմի, մշակույթի և կրթության բնագավառներում փոխգործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:
2014թ. ԵՄ-ում Հունաստանի նախագահության ենթատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս տարվա աշնանը բարձր մակարդակի միջկառավարական հանդիպում անցկացնելու, ինչպես նաև երկու երկրների ԱԳՆ–երի դիվանագիտական կրթական հաստատությունների միջև փոխանակումներ իրականացնելու վերաբերյալ:
Բանակցությունների օրակարգում էին նաև կիպրական հիմնահարցի կարգավորման ու արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն առնչվող հարցերը: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները քննարկեցին մերձավորարևելյան զարգացումները:
Էդվարդ Նալբանդյանը իր հույն գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։
Հանդիպման ավարտին նախարարներ Նալբանդյանն ու Ավրամոպուլոսը ստորագրեցին ԱԳՆ-երի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, ապա հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։
Մարտի 15-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հունաստանում ՀՀ դեսպանատուն, ուր հանդիպում ունեցավ հունահայ համայնքային կառույցների ղեկավարների հետ։