Լրահոս

16.03.2013 09:55


Հրանտ Բագրատյանը լավ նորություններ ունի՝ նրան գնալով ավելի շատ են մարդու տեղ դնում

Հրանտ Բագրատյանը լավ նորություններ ունի՝ նրան գնալով ավելի շատ են մարդու տեղ դնում

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջու գրել է . «Սիրելի ֆեյսբուքցիներ, վերադարձել եմ։ Ի դեպ մի քանի օրից երևի կրկին կմեկնեմ 8-9 օրով գործուղման։ Ժամանակը չի հերիքում։ Մի քանի խոսք առաջիկա պլանների մասին։ Հիմա ինտենսիվ աշխատում եմ մի օրենսդրական նախաձեռնության վրա, որը բխում է 100 քայլից։ Արդեն պատրաստ է օրենքի մի նախագիծ, որով Հայաստանի հանքարդյունաբերության մեջ առաջարկվում է արգելել օֆշորային ընկերությունների գործունեությունը։ 

Գիտեք, որ վերջին շրջանում այս ընկերությունների գործունեությունը Արևմուտքում նպատակ ունի պարզապես զարգացող երկրներից միջոցներն իբր թե օրինական ձևով դուրս հանել։ Արևմտյան մի շարք երկրներ (ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա և այլն) դեռ պայքարում են սրա դեմ։ 2009թ ապրիլին Լոնդոնի և սեպտեմբերին Պտսբուրգի G-20 հանդիպումների ժամանակ արդարացի հարց է բարձրացվել օֆշորները վերացնելուն։ Դրանք ճգնաժամի պատճառներից են։ Սակայն արի ու տես օֆշորներն ավելանում են։ Ավանդական Շվեյցարիային (սա բանկային անընդունելի օֆշոր է) ավելացել են Լյուքսեմբուրգը, Չեխիան, Վիրջինյան կղզիները, Լիխտենշտեյնը, Անդորրան, Կայմանյան կղզիները, Բելիզը, Արուբան, Մալդիվները, Պալաուն, Իսլանդիան, Գրենադան, Ջիբրալթարը և այլն։ Գրանցվելով օֆշորում և գործունեություն ծավալելով դրանից դուրս ոչ-ռեզիդենտ ընկերությունները հնարավորություն են ստանում թաքցնել հարկերն ու կապիտալ արտահանել մայր երկրներից։ Հայաստանի հանքարդյունաբերությունը հենց սա է։ 

Օֆշորում գրանցված ընկերությունները տիրապետում են բաժնեմասերի մի զգալի մասին, օֆշորներից են ներմուծում (մատակարարում) անհրաժեշտ սարքավորումներն ու նյութերը (բնականաբար ցույց են տալիս ամենաթանկ գները) և օֆշորներ են արտահանում արտադրանքը (հանքանյութը՝ բնականաբար ամենաէժան գներով, իսկ օֆշորներում արդեն վաճառում են իրական-թանկ գներով)։ Սրա վերջը պետք է տալ։ Օֆշորները չպետք է լինեն։ Եթե լավ բան լիներ ԱՄՆ-ն, Չինաստանը (բացառությամբ նախկինում գրացված 1 նավահանգստային օֆշորից), Կանադան, Բրազիլիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Գերմանիան և այլն դրանով կզբաղվեին։ 2013-ին օրինակ ՀՀ տնտեսությունն աճում է։ Բայց արի ու տես այս անշնորհակալ ժողովուրդ այդ աճը տեսնում է ու ... արտագաղթում։ Ընդ որում արտագաղթի նման սկիզբ մենք երբեք չէինք ունեցել։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում։

Մարդիկ օր ու գիշեր թալանում են հանքերը, կոպեկներով վաճառում արտադրանքը իրենց օֆշորային գործընկերոջը, իսկ հետո այնտեղից վաճառում են իրական գներով։ Եվ նման տնտեսական աճը բնականաբար ժողովրդին չի հասնում, չնայած հենց նրա ունեցվածքն են թալանում ու վաճառում։ Սկզբնական շրջանում պետք է արգելել օֆշորային ընկերությունների գործունեությունը հանքարդյունաբերության մեջ։ Իսկ հետո նաև ֆինանսների ու այլ ոլորտներում։ Քրեապես պատժելի պետք է համարել, օրինակ, Շվեյցարիայում բանկային հաշիվ բացելը։ Այդ ամենին զուգահեռ պետք է մտցնել հանքահումքային ռեսուրսների արտահանման նվազագույն գներ։ 

Ուրիշ լավ նորություններ էլ կան` Ձեր խոնարհ ծառային գնալով ավելի շատ են մարդու տեղ դնում և իբրև փորձագետ ԵՄ-«այս կամ այն երկրի» ֆորումներին։ Առաջիկայում մանրամասն անդրադարձ կլինի այս թեմային»։

Այս խորագրի վերջին նյութերը